ՄԱԿ-ում նշում են առաջին գլխավոր քարտուղարի պաշտոնամուտի 70 տարին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄԱԿ-ում նշում են ՄԱԿ-ի առաջին ընտրյալ գլխավոր քարտուղարի՝ նորվեգացի Տրյուգվե Լիի պաշտոնամուտի 70 տարին: Նա այդ պաշտոնում հաստատվել Է 1946 թվականի փետրվարի 1-ին, իսկ արդեն հաջորդ օրն իր պաշտոնակալության ճառն Է արտասանել Գլխավոր ասամբլեայի առջեւ, որտեղ հայտարարել Է. «Ամբողջ քաղաքակիրթ աշխարհի ապագան գտնվում Է սպառնալիքի տակ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գլխավոր ասամբլեայի հիշարժան նիստն անցկացվել Է Լոնդոնում, սակայն գրեթե 3 տարի անց՝ 1949 թվականի հոկտեմբերի 20-ին Տրյուգվե Լին առաջին քարն Է դրել Նյու Յորքում ՄԱԿ-ի ապագա կենտրոնակայանի հիմքում:
Համաշխարհային կազմակերպության ղեկին Տրյուգվե Լիի գտնվելու ընթացքում ՄԱԿ-ի անդամ պետությունների թիվը 51-ից աճել Է մինչեւ 60: Պաշտոնաթող լինելուց հետո նա բարձր պաշտոններ չի զբաղեցրել ո՛չ միջազգային ասպարեզում, ո՛չ Էլ Նորվեգիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



