Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոչ թե «քնել», այլ շատ լուրջ համագործակցություն է պետք գործընկերների հետ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկա փուլում ամբողջ աշխարհում սպառազինություններ ձեռք բերելու մրցավազք է սկսվել, պետություններն ավելացնում են իրենց ռազմական ծախսերը։ Եվրոպայում անգամ կտրուկ բարձրացնում են ռազմական բյուջեները՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը մտադիր չէ ՆԱՏՕ-ի իր գործընկերների անվտանգությունն ապահովելու բեռը վերցնել իր ուսերին։ Ու մեծածավալ ռազմական ծախսերի մի կարևոր բաժինը տրվում է հենց սպառազինությունների ձեռքբերմանը։ Բայց եվրոպական խոշոր երկրները մտադիր են ստեղծել ռազմարդյունաբերական խոշոր համալիր։

Ռազմարդյունաբերական բազայի կարևորությունն այն է, որ չպետք է պաշտպանական համակարգը կախվածության մեջ դնել միայն սպառազինությունների ձեռքբերման կամ մատակարարման վրա, այլ անհրաժեշտ է ստեղծել սեփականը։ Մատակարարումների մասով ժամանակի ընթացքում որոշ ուղղություններով անգամ խնդիրներ կարող են առաջանալ, որը ներկա պահին դժվար է կանխատեսել։ Ինչպես, ի դեպ, եղավ Հայաստանի դեպքում, երբ Ռուսաստանից զենք էինք գնել, բայց, գոնե պաշտոնական մատուցմամբ, այդպես էլ չէինք կարողանում ստանալ, իսկ Ռուսաստանն էլ, իր հերթին Ուկրաինայում ընթացող պատերազմով զբաղված լինելով, չէր կարող ժամանակին մատակարարումները կատարել։ Ռուսական կողմն ուշացրել է անգամ Հնդկաստանին կատարելիք մատակարարումները, որի համար հնդկական կողմը նախօրոք վճարել է։ Իսկ եթե Հայաստանը կրկին ագրեսիայի զոհ դառնա ու այդ ընթացքում մատակարարումները չկատարվեն, դա շատ ցավալի հետևանքներ կարող է ունենալ, ինչքան էլ մատակարարող կողմին մեղադրենք, քանի որ յուրաքանչյուր երկրի համար առաջնայինն իր շահերն են։

Մյուս կողմից էլ՝ զենքի տեղափոխման հետ կապված խնդիր կարող է առաջանալ, ինչպես, օրինակ՝ Հնդկաստանից զենք էր ձեռք բերվել, բայց այն չէին կարողանում հասցնել Հայաստան, քանի որ տրանզիտային ուղիների հետ կապված խոչընդոտներ էին առաջացել։

Իսկ Ադրբեջանը միաժամանակ տարբեր երկրներից միլիարդավոր դոլարների խմբաքանակներ է ձեռք բերում՝ բացահայտ ցույց տալով, որ պատրաստվում է հերթական ագրեսիային։ Բայց իրադարձություններին ուշադիր հետևելու դեպքում կարելի է նկատել, որ Ադրբեջանի կողմից միայն զենքի ձեռքբերման վրա շեշտը չի դրվում։ Տարբեր պայմանավորվածությունների ժամանակ և համագործակցութան ձևաչափերի շրջանակներում Բաքուն առաջ է մղում համատեղ արտադրություն կազմակերպելու ու սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելու թեման։ Դրա արդյունքում Ադրբեջանում տարբեր երկրների ծագման զենքեր կարտադրվեն՝ պակիստանյան, թուրքական, իսրայելական և այլն։ Կան նաև միանգամից մի քանի կողմեր ընդգրկող ծրագրեր։ Օրինակ՝ թուրքական KAAN կործանիչների նախագծի շրջանակներում ընդգրկված են միաժամանակ Թուրքիան ու Ադրբեջանը։

Իսկ Հայաստանում միշտ էլ խոսվել է ռազմարդյունաբերության ոլորտը զարգացնելու մասին, բայց այդպես էլ ծանրակշիռ որևէ ծրագիր չի իրականացվել, ավելին՝ նախաձեռնություն չկա տարբեր համագործակցության ձևաչափեր ստեղծելու հետ կապված։

Ներկայում Հնդկաստանը դարձել է ռազմական արտադրանքի թողարկման կարևորագույն ուղղություններից մեկը, և ամերիկյան, ռուսական, ֆրանսիական ու գերմանական կողմերը ներդրումներ են կատարում Հնդկաստանում։ Իսկ այդ երկիրը շատ դրական է տրամադրված Հայաստանի նկատմամբ, ու միանշանակ կհամաձայնի համատեղ արտադրության կազմակերպման ծրագրերի շուրջ։ Բայց Հայաստանի կողմից որևէ նախաձեռնողականություն չկա, բարձրաստիճան մակարդակով ինտենսիվ հանդիպումներ չկան։

Այնինչ, նույն Ադրբեջանը միշտ բարձր մակարդակով հանդիպումներ է նախաձեռնում Պակիստանի ներկայացուցիչների հետ, փորձի փոխանակում կազմակերպում և այլն։ Վերջերս էլ Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆն էր ժամանել Բաքու, որի շրջանակում կարևորվեց նաև ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցությունը։

Ֆրանսիայի հետ ևս Հայաստանի հարաբերությունները բավական ջերմ են, բարձրաստիճան մակարդակով հանդիպումներ տեղի են ունենում, Փարիզից Հայաստանին սատարող հայտարարություններ են հնչում, սակայն այդպես էլ բովանդակային նախաձեռնություններ չկան։ Այնինչ, կարելի էր ֆրանսիական զենք արտադրողներին հրավիրել Հայաստան ու համատեղ զենքի արտադրության թեման բարձրացնել։

Նույնը կարելի է անել նաև այլ գործընկեր երկրների հետ համագործակցության շրջանակներում։ Հայաստանի համար ուղղակի անհրաժեշտություն է ռազմարդյունաբերական բազա ունենալ, որ եթե հանկարծ իրավիճակի փոփոխության պայմաններում զենքի մատակարարման հետ կապված խնդիրներ առաջանան, հենվի իր ներքին ներուժի վրա։

Բացի դրանից, շատ դժվար է զրոյից ռազմական տեխնոլոգիաներ ստեղծելը, քանի որ այն տարիների աշխատանք ու մեծ ներդրումներ է պահանջում, դրա համար կարելի է միանգամից վերցնել մյուսների տեխնոլոգիաները և կիրառության մեջ դնել։ Օրինակ՝ Թուրքիայում Բայրաքթար անօդաչուները հենց այդպես են ստեղծվել, տարբեր երկրներից բերված տեխնոլոգիաների հաշվին այն հավաքվել է, իսկ որոշ ժամանակ անց դրա հիման վրա արդեն ստեղծվում են թուրքական բաղադրամասերը։

Հայաստանը ռազմական տեխնոլոգիաները յուրացնելու և սեփական արտադրանքի շրջանակներում կիրառության մեջ դնելու խնդիր ունի, իսկ դրա համար միանգամայն լուրջ համագործակցություն է պետք գործընկերների հետ։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանում