Երևան, 01.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընտանիքի մահվան պատճառ դարձած վթարի գործով նոր մանրամասներ կան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2024 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար են բախվել BMW X3 3.01 մակնիշի և HONDA FTT 1.3 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով HONDA FTT 1.3 մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել են, իսկ նրանց 8-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ, գիտակցության չգալով, ևս մահացել է:

BMW X3 3.01 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի, սակայն ավելի ուշ հայտնաբերվել էր։

Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից տեղեկանում է, որ BMW-ի վարորդ Արմեն Տ․-ը մեքենան վարելիս մի շարք խախտումներ է թույլ տվել, որոնք էլ հանգեցրել են պատահարի, այնուհետ՝ մյուս մեքենայում գտնվող 3 անձի մահվան։

Գործը դատարան է ստացվել 2024-ի նոյեմբերի 1-ին և մակագրվել դատավոր Արսեն Գեղամյանին։

Հայտնի է դառնում նաև, որ Արման Ա․ անունով տղամարդը դեպքի օրը Արմեն Տ․-ի հետ հեռախոսազանգի ժամանակ, ընդունելով վերջինիս օգնելու պահանջը, նրա կանչով իր Merecedes  մակնիշի ավտոմեքենայով գնացել է դեպքի վայր, իջնելով ավտոմեքենայից և տեսնելով վթարված ավտոմեքենաները՝ իր վարած ավտոմեքենայով Արմեն Տ․-ին դեպքի վայրից տեղափոխել է նախ Գյումրի քաղաքում գտնվող նրան պատկանող վարսավիրանոց, ապա՝ Արմեն Տ․-ի խնդրանքով գնացել է նրա տուն, վերցրել վերջինիս անձնագիրը, որից հետո նույն ավտոմեքենայով տղամարդուն տարել և անցկացրել է Բավրայի սահմանային անցակետով, ով այդ կերպ դիմելով փախուստի, թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմիններից: Արման Ա․-ին ևս մեղադրանք է առաջարդվել։

Նախնական դատալսումներից մեկի ընթացքում դատարանը որոշել է մեղադրյալ Արմեն Տ․-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երկարաձգել 3 ամիս ժամկետով՝ մինչև 2025 թվականի մայիսի 20-ը ներառյալ:

Պաշտպանի միջնորդությունը՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու՝ նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, մերժվել է:

Արման Ա․-ի նկատմամբ ընտրվել է տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Հրդեհ` Մեծ Մանթաշ գյուղում Սուրբ Էջմիածնում հավատացյալների առջև ցուցադրվեցին քրիստոնեական սրբազան մասունքներըՆեթանյահուն ազգային անվտանգության նոր խորհրդական է նշանակել «Arrow 3» ՀՕՊ համակարգը ստեղծողինԱմառային արձակուրդներն սկսվում են. ԿԳՄՍ նախարարի առաջարկը սովորողներին «Միջանցքների պատերազմ». Իրանը հայտնել է տրանսպորտային ենթակառուցվածքի ավելի քան 50 օբյեկտի վնասման մասինՄեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Բարև, «Ռեա՞լ»․ Լեաուն պաշտոնապես հայտարարել է «Միլանից» հեռանալու մասին Տվեք մեզ մանդատ՝ դադարեցնելու գզվռտոցը. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ի Նյուարք քաղաքում միգրացիոն կենտրոնի մոտ անկարգություններ են բռնկվել․ սահմանվել է պարետային ժամԻրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Արևմտյան Ադրբեջան նահանգում հետախուզական սարքավորումների խմբաքանակի առգրավման մասինԻրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո արդեն վերականգնել է հրթիռային թունելների մեծ մասի մուտքերը. CNNՄեր գլխավոր նպատակը ժողովրդի համախմբումն է․ Սամվել ԿարապետյանԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Փենսը Թրամփին մեղադրել է պահպանողական սկզբունքներից հեռանալու մեջՈւժեղ ավտերթ Գավառում և հարակից գյուղերում․ Աշոտ ՄարկոսյանՀունիսի 3-ին մեծ հանրահավաք․ եկեք ցույց տանք մեր ուժը․ Սամվել ԿարապետյանՀայ ժողովուրդը պետք է զգույշ լինի․ Ալեքսանդր ԼուկաշենկոԺողովուրդ ջան հունիսի 3-ին, 19:00, Հանրապետության հրապարակ՝ մեծ հանրահավաք ունենանք․ Արամ ՎարդևանյանՄԵր պետությունը չունի էլիտա․ ԿարապետյանԼարսը բաց է ԱՄՆ-ն ևս մեկ հարված է հասցրել Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար օգտագործվող նավինՄարդիկ մեզ հետ միայն շահելու են, ոչ մի բան չեն կորցնելու․ Սամվել ԿարապետյանԳիտնականները գտել են բույս, որը կարող է դանդաղեցնել մաշկի ծերացումը Հայտնի է ՉԼ-ի 2025/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էստոնիայի բնակչության ավելի քան 80%-ը աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցությանը. ՀարցումՃապոնիան և Հարավային Կորեան 9 տարվա դադարից հետո կվերսկսեն համատեղ որոնողափրկարարական զորավարժություններըՄենք չենք տարանջատելու մարդկանց․ Սամվել Կարապետյան«Արսենալ»-ի նյարդերը տեղի տվեցին. Բերեզովսկին՝ ՉԼ-ի եզրափակչի մասին Ուժեղ Հայաստանում անձնական մեքենաների տարեկան տեխզննությունը չեղարկվելու է․ Նարեկ ԿարապետյանՆեթանյահուն Բոֆորի գրավումից և Լիբանանում գործողության ընդլայնումից հետո հայտարարել է «դրամատիկ շրջադարձի» մասինԿլուծվի Նուբարաշենի աղբավայրի հարցը․ ԿարապետյանՄյանմայում պայթյունի հետևանքով 46 մարդ է զnհվել Մեր հերոսները մեր ազգի արժանապատվությունն են․ Սամվել Կարապետյան«Բարսելոնա»-ն խորամանկ ծրագիր է մշակել Ռեշֆորդի տրանսֆերը գնելու համար Չինաստանում օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման ժամանակ տեղի ունեցած փլուզման հետևանքով 5 մարդ է զոհվելԷնքան ասեցին՝ խաղաղություն ենք բերել, վերջը բերեցին տնտեսական պատերազմ Ռուսաստանի հետՈ՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ ԿարապետյանԵվրամիությունը կարող է սառեցնել ռուսաստանյան նավթի գնի շեմի վերանայումը. BloombergԱհա, թե ինչու է մեր գյուղմթերքի արտահանումը դադարեցվել. Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի հանդիպումը երևանցիների հետԻրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժերը ներկայացրել են նոր սերնդի «Rajab 27» արագընթաց մարտական նավակըԳեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամԿադիրովի որդուն հերթական մեդալն են հանձնելՈւկրաինան IRIS-T նոր կայանք է ստացել՝ Ռուսաստանի շարունակվող հարվածների ֆոնին. ԶելենսկիՊատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ ԿարապետյանՀայաստանի համար գազի գինը կարող է զգալիորեն բարձրանալ. Ալեքսեյ Օվերչուկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Սառնաղբյուրում է «Հայաստան» դաշինքի բազմամարդ հանրահավաքը ԵրևանումՏեխասում 8 մարդ մի քանի ժամ մնացել է ատրակցիոնի վրա Պերեսը վերջակետ է դրել Մբապեի և Վինիսիուսի անհամատեղելիության մասին խոսակցություններին