Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես չնմանվել Նիկոլին կամ ինչպես դադարեցնել կամ սառեցնել այս լարումը. ՇԱՏ ՊԱ՛ՐԶ. Արմեն Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ներընդդիմադիր լարվածությունը դիտարկելով որպես «իմաստների պայքար»՝ օրերս մի առանձին հոդվածով էի անդրադարձել այդ հարցին՝ ջանալով անխուսափելի դարձած քննարկումները պահել բովանդակային և պարկեշտ դաշտում։

Ավաղ, վերջին օրերին մեր գործընկերների կողմից իրականացվող տեղեկատվական գրոհը, որի ակտիվ հարթակներ են դարձել իրենց հետ համագործակցող մի շարք առաջատար մեդիաներ (այս հարցին կանդրադառնամ քիչ ուշ), իմաստների մրցակցությունը վերածել է բոլոր առումներով անիմաստ լեզվակռվի՝ երբեմն չխորշելով նույնիսկ այս իշխանություններին հատուկ ապատեղեկատվական հնարքներից։

Երբ նման գործընթացներին ակտիվ լծվում են երիտասարդները, ես դա հասկանում եմ. և՛ ինքս եմ ժամանակին եղել «կռվարար» առաջամարտիկ, և՛ տղերքի մի մասի հետ ունեմ անցած ճամփա։ Բայց երբ, օրինակ, ավելի փորձառու, հասուն, նույնիսկ փաշինյանական վարչակազմում աշխատանքային փորձով մարդիկ են դառնում տեղեկատվական «բոյևիկ», այն էլ՝ առնվազն էկրանից զգացվող անթաքույց հաճույքով, ինձ մոտ տարակուսանք է առաջանում։

Ինչևէ, փորձեմ վերադարձնել քննարկումները, հատկապես, երբ նրանք այլևս հանրային դաշտում եռում են, բովանդակային դաշտ։

1. Ո՞վ է սկսել առաջինը։ Մեր գործընկերները, ջանալով մոռացության մատնել կամ «չիմանալով» իրականությունը, երկու ճամբարների միջև լարվածության գոյությունը կապում են Նարեկ Մալյանի վերջին ելույթների հետ։ Փաստերը, սակայն, հակառակի մասին են խոսում։ Հանրապետականի և անձամբ Սերժ Սարգսյանի հանդեպ հակաքարոզչությունը վաղուց (առնվազն 2020-ից) դարձել է Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ուղղակիորեն ասոցացվող և շաղկապված որոշ, ներկայումս «ռեբրենդավորված» տղաների և տելեգրամյան տիրույթում խիստ հայտնի և «Քոչարյանի հետ քիփ ենք» դիրքավորված կանանց կասկածելի փեշակը։ Ու այս մասին կան տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր ապացույցներ, որոնք արձանագրվել են Մալյանի ելույթներից շատ առաջ։

Բանտախցից տնային կալանքի անցնելով՝ հնարավորություն ունեցա ծանոթանալ անգամ իմ նստած ժամանակահատվածով թվագրված և անձամբ ինձ վերաբերող սույն տիկնանց կողմից տարածվող այնպիսի կեղտոտ նյութերի, որ նույնիսկ նիկոլենք չեն տարածել։ Ուստի «Ալ և սպիտակ վարդերի» տեղեկատվական պատերազմը մենք չենք սկսել։

2. Ինչպե՞ս վարել այդ տեղեկատվական պայքարը, եթե այն անխուսափելի է դարձել։ Պատասխանը պարզ է. մաքուր, ազնիվ, մտավոր, իմաստային և փաստական, առանց կեղծիքների և մանիպուլյացիաների։ Կարճ ասած՝ չնմանվել Նիկոլին։ Այնինչ, մեր դեմ գեներացվող ու վա-բանկի տպավորություն թողնող լրահոսում հանդիպում եմ զանգվածային օգտագործման այնպիսի գոհարներ, ինչպիսին է «2018-ին Քոչարյանը նստած՝ ՀՀԿ-ն մասնակցում էր ընտրությունների» բազմաշերտ անհեթեթությանը։ Ու քանի որ այս թեզն ակնհայտորեն գեներացված է, մշակված և մի քանի ինտերվյուերների կողմից կրկնվող՝ ավելի մանրամասն անդրադառնամ։

2018-ի ընտրությունները Նիկոլին իշխանազրկելու մասին չէին, ի տարբերություն 2021-ինը և գալիքը։ Համատարած էյֆորիայի և ատելության  պարագայում ՀՀԿ-ի դրանց մասնակցելը խիզախություն էր: Դրանք ազգային առողջ ուժերի պահպանման և ժողովրդին վերահաս վտանգի մասին նախազգուշացնելու ընտրություններ էին։

Հաջորդը, զավեշտ է, որ այդ թեզը մեզ ասում են մարդիկ, ովքեր, իրենց լեզվով ասած, «Քոչարյանը նստած»՝ նիկոլական իշխանության մաս էին կազմում։ Ավելին, իրենց ղեկավարին մեզանից անտեղի «պաշտպանողները» չգիտեն անգամ Երկրորդ նախագահի ապօրինի բանտարկության ամսաթվերը։ Ռոբերտ Քոչարյանի երկրորդ կալանքը սկսվել է 2018-ի դեկտեմբերի 7-ից, նախընտրական արշավի վերջին օրը։ Ուստի, անգամ փաստական մասով այդ քարոզչական պնդումը կեղծ է։ Էլ ավելին, հենց այն նույն օրը ՀՀԿ ԳՄ-ն հստակ քաղաքական գնահատականներով հայտարարություն տարածեց (այս և մնացած փաստերը հեշտությամբ կարող եք ստուգել համացանցում):

Չհիշեցնեմ նաև, որ Երկրորդ նախագահի քաղաքական հալածանքների հենց առաջին օրվանից Հանրապետականը միակ կուսակցությունն էր, որ տվեց հստակ և աներեր գնահատական, որ այդ հարցով սկսեց պայքարել նաև դրսում, որ իր պատգամավորների ստորագրությամբ նրան կալանքից ազատելու երաշխավոր էր կանգնում դատարանում (2018-ի օգոստոս):

Մի խոսքով, ո՞ւր էին այսօրվա «պաշտպաններից» ոմանք, երբ մենք իրոք Քոչարյանին էինք պաշտպանում։ Ու սա էլ ասեմ. 2018-ի ապրիլ-մայիսին, մեր նեղ օրերին, դուք մեզ մենակ թողեցիք, բայց մենք ձեզ երբեք նմանատիպ ծանր իրավիճակներում մենակ չենք թողել։ Ու սա երեսով տալ չէ. Երկրորդ նախագահն այնքան ավանդ ունի Հայաստանի և Արցախի համար կենսական հարցերում, այնքան անսասան են նաև մեր բարոյական սկզբունքներն իր հանդեպ, որ ասածս ընդամենը պարզ հիշեցում է «շեֆի աչքը ամեն գնով մտնենք» գործելաոճի սիրահարներին։

3. Ինչի՞ մասին է, կամ արդեն ավելի ճիշտ է ասել՝ ի՞նչ առիթով է վեճի վերածվող այս բանավեճը։ Գալիք ընտրությունների քաղաքական նշանակության։ Ու այստեղ կրկին տարակուսելի է Երկրորդ նախագահի քարոզիչների զարմանքը Հանրապետականի տեսակետներից, քանզի նույն Երկրորդ նախագահն իր վերջին ասուլիսում ընդգծեց ի սկզբանե, որ հանրապետականներն այդ հարցով այլ կարծիք ունեն։

Տղե՛րք, դուք ձեր քաղաքական ղեկավարի ելույթներին ուշադիր չե՞ք։ Նույն օպերայից է նաև «Սերժի վախտ լիբերալիզացվեցինք ու Արևմուտքի հետ շատ տվեցինք-առանք» պնդումը։

Այդ նույն ասուլիսին Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ Եվրոպայի հետ կապերը դեռևս իր օրոք են թափ ստացել։ Եվ այո, 1998-2008-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի խորհրդի անդամ դարձանք, նրանց պահանջով երկու անգամ (2003-ին և 2005-ին) սահմանադրական հանրաքվե արվեց, 2007-ին ԱԺ-ում ստեղծվեց Եվրաինտեգրման հանձնաժողովը, 2007-ին ՆԱՏՕ-ի հետ ստորագրվեց առաջին IPAP-ը, 2004-2005 թվականներին ՆԱՏՕ-ի զորքերի կազմում խաղաղապահներ ուղարկեցինք Կոսովո (Հունաստանի հետ) և Իրաք (Լեհաստանի հետ)։ Ինչ վերաբերում է լիբերալիզացիային առհասարակ, ապա անհնար է խուսափել այն փաստից, որ Սովետի փլուզումից սկսված (լիբերալիզացիա !) անկախ Հայաստանի ողջ պատմությունն ազգային հենքով ազատ պետության ստեղծման պատմություն է եղել, մինչև 2018-ի հեղաշրջումը։

4. Ինչպե՞ս դադարեցնել կամ սառեցնել այս լարումը։ Շատ պարզ։ «Մենք կուսակցություն չենք, մեր համակիրները մեզ հարգում են, բայց շրջաբերականներ չենք տալիս» ասելուց հետո ավելացնել՝ «միաժամանակ կոչ ենք անում, խնդրում կամ հորդորում ենք նրանց դադարեցնել ներընդդիմադիր լարվածությունը»։ Եվ ես ուզում եմ այդքանից հետո տեսնել Երկրորդ նախագահի այն համակիրին, ով չի հետևի Ռոբերտ Քոչարյանի այդ հնարավոր ուղերձին։

Հետգրության փոխարեն։ Այս օրերին որոշ մարդկանց կողմից այնպիսի անթաքույց ատելություն տեսա մեր հանդեպ, որ զարմացած եմ, թե ինչքան թույն ու թարախ են նրանք կուտակել, ինչքան չարություն են ունեցել մեր նկատմամբ, որ պատրաստ են մի ակնթարթում զրոյացնել բոլոր մարդկային շփումները, համատեղ պայքարը, կիսած հացն ու զրկանքները, տարրական էթիկան և մարդկայնությունը։ Առանձին ցավ է ինձ համար, որ տեղեկատվական ագրեսիայի հարթակ է ծառայեցվում ինձ համար 2018-ից հարազատ դարձած հեռուստաընկերությունը, որտեղ ընկեր ունեմ, որտեղ հենց սկզբից միասին ենք պայքարել, որի բլյումերն ու ջինգլներն անընդմեջ և շուրջօրյա ուղեկցում էին ինձ անգամ 7/10 բանտախցում։

Եվ ես ամաչում եմ, որ Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և Բաքվի բանտերում տառապող մեր մյուս տղերքի հարցերը թողած, էներգիայի և ժամանակի մի մասը ստիպված եմ ծախսել նման թեմաների վրա։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան