Դսեղում կրակոցներ են հնչել. կա մեկ վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանությունը հաստատում է, որ Լոռու մարզի Դսեղ գյուղում փետրվարի 1-ի երեկոյան կրակոցներ են հնչել: Խնջույքի ընթացքում ծեծկռտուք է սկսվել, կրակոցներ են հնչել և մեկ հոգի վիրավորվել է: ՀՀ ոստիկանության հասարկայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը վարում է Քննչական կոմիտեն:
Ոտքի հրազենային վնասվածքով 43-ամյա տղամարդը Դսեղ գյուղի պոլիկլինկա է տեղափոխվել, որից հետո նրան հոսպիտալացրել են Վանաձորի բժշկական կենտրոնում: Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ կրակոցը հնչել է որսորդական հրացանից:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



