Փիղը բրիտանացի զբոսաշրջիկի է սպանել Թաիլանդի Սամուի կղզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷքսկուրսիայի ժամանակ անսպասելիորեն «կատաղած» փիղը ոտնատակ Է տվել եւ ժանիքով մահացու խոցել բրիտանացի զբոսաշրջիկին եւ լրջորեն վիրավորել նրա ուղեկցողին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 2-ին հայտնել Է Phuket News ինտերնետ-հրատարակությունը:
Շոտլանդիայի 36-ամյա բնակիչն իր 16-ամյա դստեր հետ Սամուի կղզու Բոփութի շրջանում մասնակցում Էր «փղերով վարժանք» Էքսկուրսիային, երբ փիղը հանկարծ «կատաղել Է», գրում Է հրատարակությունը: Շոտլանդացին տեղում մահացել Է: Զբոսաշրջիկի դուստրը հասցրել Է մի կողմ ցատկել եւ չի տուժել:
Phuket News-ի տեղեկատվությամբ՝ պատահարից երկու օր առաջ փղի մոտ յուղանման արտաթորումներ են սկսվել գլխի գաղտունից, որոնք վկայում են արուների մոտ ամուսնական շրջանի սկսվելու մասին: Ամուսնական շրջանում բանող փղերին սովորաբար հեռացնում են աշխատանքից եւ արածելու թողնում ջունգլիներում: Այդ ժամանակ փիղը հաճախ Է «կատաղում», դառնում դյուրագրգիռ եւ վտանգավոր շրջապատողների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



