Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 17 բեռնատար և 36 մարդատար ավտոմեքենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 26-ին, ժամը 11:32-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը շրջայցի ընթացքում նկատել է, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 19-րդ կմ-ին՝ ճոպանուղու մոտակայքում, խցանում է առաջացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Շինուհայրի հենակետից մեկական մարտական հաշվարկ:
Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 17 բեռնատար և 36 մարդատար ավտոմեքենա, Շինուհայրի առաջնային օգնության հենակետում օգնություն են ցուցաբերել թվով 16, իսկ ճանապարհի խցանված հատվածում՝ 17 քաղաքացու։
Փրկարարների և պարեկների համատեղ օգնությամբ խցանումից դուրս է բերվել և երթևեկությունը շարունակել 105 բեռնատար: Ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































