Հրդեհ Լճաշեն գյուղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 26-ին, ժամը 12:37-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղում այրվում է անասնագոմի տանիք․
տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:13-ին։
Այրվել են տանիքից մոտ 15 քմ փայտե կառուցատարրեր, տանիքում կուտակած մոտ 80 հակ անասնակեր և վնասվել է 15 քմ ազբոշիֆեր։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































