Ուկրաինան կորցրել է ԱՄՆ-ի վստահությունը և պետք է վճարի դրա համար․ Պորոշենկո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ուկրաինան ամբողջությամբ վատնել է ԱՄՆ-ի վստահությունը»։ Այսպիսի կարծիք է հայտնել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն սոցցանցի իր էջում։
«Իրավիճակը սպառնալից է։ G7-ը չկարողացավ համաձայնության գալ ընդհանուր հայտարարության շուրջ, ԱՄՆ-ն և Իսրայելը դեմ քվեարկեցին ուկրաինական բանաձևի օգտին։ Սա վկայում է վերջին ամիսներին քայքայված վստահության կորստի մասին»,- ասվում է հրապարակման մեջ։
Պորոշենկոն նաև մտահոգություն է հայտնել, որ Կիևի և Վաշինգտոնի միջև առկա հակամարտության պատճառով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշումներ կկայացնի՝ առանց հաշվի առնելու ուկրաինական դիրքորոշումը։
«Վստահության կորստի համար պետք է վճարել։ Եթե ԱՄՆ-ը անտեսի ձեր դիրքորոշումը, շատ-շատ-շատ դժվար կլինի»,- ամփոփել է ուկրաինացի քաղաքական գործիչը։




















































