Պուտինը չի փորձի համաշխարհային պատերազմ սանձազերծել. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան կարող է նախատեսել խաղաղապահների տեղակայում երկիր՝ որպես Ուկրաինայի անվտանգության երաշխիք։ Դրա մասին նա հայտարարել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ ճեպազրույցում, հայտնում է BBC-ն։
Ըստ Մակրոնի՝ «պարտադիր չէ», որ խաղաղապահներն առաջնագծում լինեն։
Թրամփն իր հերթին լրագրողներին պատմել է, որ արդեն հարցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խաղաղապահների մասնակցության վերաբերյալ նրա վերաբերմունքի մասին։ «Ես նրան [Պուտինին] տվեցի այս հարցը: Լսեք, եթե մենք այս գործարքը կնքենք, նա չի փորձի համաշխարհային պատերազմ սանձազերծել, նա... դեմ չէ: Բայց ես նրան կոնկրետ այս հարցը տվեցի: Նա ամենևին չառարկեց»,- ասել է Թրամփը։
Մակրոնը Վաշինգտոն է ժամանել փետրվարի 24-ին և բանակցություններ է վարել Թրամփի հետ։ Ֆրանսիայի նախագահը նախապես հայտարարել էր, որ կփորձի համոզել ԱՄՆ նախագահին, որ ԱՄՆ շահերը համընկնում են եվրոպացի դաշնակիցների շահերի հետ, և որ Պուտինի առաջ թուլություն ցուցաբերելը հակասում է նրանց։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































