Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ֆորս-մաժորները և «ուղտի ականջում քնած» իշխանությունները. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես ասում են՝ աշխարհը շատ խառն է, ավելին՝ գնալով ավելի ու ավելի անկանխատեսելի: Ուստի, երկրները, որպես կանոն, որքան հնարավոր է, նախօրոք պատրաստվում են հնարավոր արտակարգ իրավիճակներին, անկանխատեսելի զարգացումներին: Եվրոպական բազմաթիվ երկրներ նույնիսկ պատրաստվում են պատերազմական իրավիճակի՝ հաշվի առնելով, որ ապագայում հնարավոր է ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ հակամատության մեջ ընդգրկվի։ Օրինակ՝ Գերմանիայում արդեն բունկերներ են կառուցում և բնակչությանը սովորեցնում, թե ինչպես պետք է պատսպարվել ու ինչ կանոններով առաջնորդվել։ Իսկ այն երկրներում, որտեղ աղետներ հաճախակի են տեղի ունենում, կառավարությունները մեծ ռեսուրսներ են ներդնում աղետներին պատրաստվելու ուղղությամբ։

Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Գաղտնիք չէ, որ մեր երկիրը գտնվում է շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Թշնամական տրամադրված երկու հարևան ունենք, ու չպետք է բացառել, որ ցանկացած պահի ռազմական գործողությունները կարող են վերսկսվել, կամ Հայաստանի դեմ նոր ագրեսիա սկսվի։ Բայց տպավորություն է, որ Հայաստանում ինչպես պետական համակարգը, այնպես էլ հանրային ու մասնավոր հատվածը պատրաստ չեն նման իրավիճակների։ Կարծես վստահ ենք, որ մեզ ոչինչ չի սպառնում, որ բոլոր վտանգները շրջանցելու են մեզ:

Անգամ պատերազմից հետո դասեր չենք քաղել։ Օրինակ՝ պարզ չէ, թե արդյոք ունե՞նք երկրով մեկ համապատասխան կահավորումով ապաստարաններ։ Ընդհանրապես, մարդիկ պատրաստ չեն ինքնակազմակերպվելու պատերազմական իրավիճակներում։ Եռամսյա հավաքներն էլ հիմնականում ձևական բնույթ ունեն, իսկ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու հարցն այդպես էլ մնում է որպես չիրականացված երազանք։

Բայց միայն ռազմական գործողությունների մասով չէ, որ պետությունն ու հասարակությունն անպատրաստ են։ Նույնը կարելի է ասել նաև տարերային աղետների ու եղանակային բարդ պայմանների պարագայում։ Երբ երաշտ է լինում, պարզվում է, որ ժամանակին համապատասխան չափով ջուր չի կուտակվել ջրամբարներում, ու Սևանից ահռելի ջուր է բաց թողնվում, որպեսզի Արարատյան դաշտի ցանքատարածություններն ու այգիները չտուժեն։ Մի փոքր ինտենսիվ անձրև է գալիս, ջրհեղեղներ են տեղի ունենում, ճանապարհները ողողվում են ջրով, որովհետև ջրահեռացման համակարգերը կա՛մ կարգի չեն բերվել, կա՛մ չեն գործում, կա՛մ վաղուց չեն բավարարում առկա պահանջներին։ Մյուսը՝ գետի մակարդակը մի փոքր բարձրանում է, ճանապարհի մի զգալի մասը քանդվում է, ինչպես տեղի էր ունեցել Ալավերդիում, երբ Դեբեդը վարարել էր։ Նույնպիսի իրավիճակ է նաև ձյան տեղումների մասով։ Տարվա մեջ մի անգամ մի փոքր ավելի շատ է ձյուն գալիս, ամբողջ երկիրը կաթվածահարվում է։ Իսկ համապատասխան աշխատանքները սկսվում են (եթե սկսվում են) այն ժամանակ, երբ արդեն իրադրությունը դառնում է անվերահսկելի ու ծայրահեղ։

Հակահրդեհային պայմանները ևս չեն ապահովվում, չկա անհրաժեշտ չափով հսկողություն, որի արդյունքում էլ պարբերաբար խոշոր հրդեհներ ու պայթյուններ են տեղի ունենում։ Իսկ առողջապահական ճգնաժամի պայմաններում էլ իշխանություններն ի վիճակի չեն լինում իրավիճակին համահունչ արձագանքել։ Կորոնավիրուսի համավարակի ընթացքում տեսանք, թե նրանք ինչպես էին անտեսում դրա վտանգը ՝ նշելով, թե «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է», «արաղով դեզինֆեկցիա կանենք» և այլն։ Ու մինչև առողջապահական առումով աղետալի իրավիճակ չունեցանք, իշխանությունները տեղից չշարժվեցին։

Այս հարցերը հրատապ նշանակություն ունեն, և այդ ուղղությամբ աշխատանքներն ուղղակի անհրաժեշտություն են։ Այնինչ, պետական կառավարման համակարգն ուղղակի «ուղտի ականջում քնած» վիճակում է: Կամ պարզապես այս ամենը ապաշնորհության հետևանք է:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»