Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բանակցության կարևորությունը․ ի՞նչ կարող են փոխել անձնական հարաբերություններն ազգային արժանապատվության հարցերում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Օրեր շարունակ հայ հասարակության քննարկման թեմաներից մեկը Բելառուսում ազգությամբ հայ բլոգեր Բելլա Բաբախանյանի ձերբակալման մասին լուրն էր։ Ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում էին, որ նրան Բաքվին հանձնելու վտանգ է սպառնում, ինչն էլ մտահոգում էր հայ հասարակությանը։ Այս և այլ տեղեկությունների տարածմանը զուգահեռ ՀՀ պետական կառույցներից որևէ մեկնաբանություն չհնչեց, և հետևաբար, որևէ քայլ չէր արվել ազգությամբ հայի ճակատագրով հետաքրքրվելու համար։  

Այստեղ ենթադրելի է, որ պետական կառույցներն էլ են կաշկանդված Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, ըստ որոնց՝ նա հրաժարվել է մեկնել Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Լուկաշենկոն է։ Եվ, բնականաբար, դիվանագիտական հարաբերություններն ուղիղ ազդեցություն են ունենում քաղաքացիների վրա, իսկ անձնական հարցերը վեր դասել քաղաքացու շահերից պետականամետ մտածելակերպ չէ։

Այսպիսով, Բելլա Բաբախանյանի խնդիրների վերաբերյալ պետությունը լուռ էր։

 Բելլա Բաբախանյանի պարագայում ոմանք անգամ գրում էին, որ այդ հարցը կարող է Գագիկ Ծառուկյանը լուծել՝ անձնական կապերի և իր ազդեցիկ լինելու հաշվին։

 Երեկ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկություն հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանն իր պարտքն է համարել օգտագործել բոլոր հնարավոր ու հասանելի եղանակները, դիվանագիտական ուղիները, անձնական և մարդկային բոլոր կապերը` իրավիճակը հասկանալու, ռիսկերը ճիշտ գնահատելու, տեղում իրավական և այլ աջակցություն կազմակերպելու համար։ Այլ մանրամասներ չէին հայտնում, նկատի ունենալով թեմայի նրբությունը։ Կից նաև լուսանկար էր հրապարակվել՝ հասարակության անհանգստությունը փարատելու համար։  

Այս քայլը կարևոր դիտանկյուններ ունի․ 44-օրյա պատերազմից հետո մեր ազգային արժանապատվությունը վտանգվել է, Հայաստանից դուրս մենք այլևս նախկինի պես համախմբված և ուժեղ չենք, բացարձակ հպարտ չենք, պետությունն էլ տարանջատումներ է դնում՝ ով է հայը, որտեղից է, և այլն։  Այդ պատճառով խնդիրների մեջ հայտնվող հայերն իրենց միայնակ են զգում, որովհետև, ինչպես այս դեպքում է, պետությունը չի գործում։  

Բելլա Բաբախանյանին աջակցությունը չափազանց կարևոր էր ազգային արժանապատվության տեսակետից, և իհարկե, նրան օգնելու տեսակետից։ Օտարերկրացիները պետք է իմանան, որ կան մարդիկ, ովքեր հայերին միայնակ չեն թողնում, մտահոգվում են նրանց ճակատագրով և աջակցություն են ցուցաբերում։  Հարցի մյուս և շատ կարևոր կողմն էլ կա․ դրսում հայերը չեն վախենա խոսել, գործել, բարձրաձայնել ազգային՝ Արցախին վերաբերող հարցերի մասին, ինչն անում է հայ բլոգերը։  

Բայց, Գագիկ Ծառուկյանի այս քայլն ասպարեզ է բերել մեկ այլ համեմատություն ևս․ ցանկության, դիվանագիտական ու անձնական կապերի հաշվին կարելի է փոխել նաև Բաքվում գտնվող հայերի ճակատագրերը։  Բացարձակ զուգահեռներ չտանելով Բելլա Բաբախանյանի և Բաքվում պահվող պատանդների կարգավիճակների միջև, պետք է նշել, որ իզուր չեն այդ հույսներն ու խոսակցությունները, որ կարելի է վստահելի, հմուտ ու բազմակողմանի բանակցություններով հասնել արդյունքի այս բարդ հարցում ևս։

Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր