Արեգակի վրա ուժեղ բռնկում է տեղի ունեցել, այն տևել է ավելի քան 20 րոպե
ՖՈՏՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիրակի՝ փետրվարի 23-ի վաղ առավոտյան, Արեգակի վրա M դասի ուժեղ բռնկում է գրանցվել։ Այս մասին հայտնում է Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը։
Բռնկումը տևել է 23 րոպե M4.9 բռնկումը գրանցվել արևային բծերի խմբում 4001 (N25W82) ռենտգենյան տիրույթում»,- ասվում է զեկույցում։
Ավելի վաղ ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը հայտարարել էր, որ եթե Արեգակի վրա սուպեր բռնկում տեղի ունենա, այն անկանխատեսելի հետևանքներ կունենա Երկրի վրա, այդ թվում՝ տեխնոլոգիական ոլորտում։ Գիտնականի խոսքով՝ հնարավոր չէ կանխատեսել դրանց հետեւանքները։
Միաժամանակ, օրինակ, 21-րդ դարի ամենամեծ մագնիսական փոթորիկները, որոնք տեղի են ունեցել 2003 թվականին, ինչպես նաև 2017 թվականի հզոր բռնկումները, տեղի են ունեցել արեգակնային ակտիվության նվազման պայմաններում։




















































