Ծառուկյանի ողջունելի քայլը. հայ- բելառուսական ճգնաժամը հաղթահարելի է. Սուրեն Սուրենյանց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԾառուկյանի ողջունելի քայլը. հայ- բելառուսական ճգնաժամը հաղթահարելի է
Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի զգացմունքայնությամբ քննարկվում է Բելառուսում հայ բլոգեր Բելլա Բաբախանյանի ձերբակալման թեման։ Խնդիրը շատ նուրբ ու զգայուն էր:
Եվ ահա հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի գործուն ջանքերով Բելլան ազատության մեջ է:
Այս համատեքստում ուզում եմ ուշադրություն դարձնել հատկապես երկու գործոնների վրա:
Առաջին, հայ- բելառուսական հարաբերությունների ճգնաժամի մասին Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների պնդումները, մեղմ ասած, չափազանցություն են:
Եթե Հայաստանում ադեկվատ իշխանություն լինի, Մինսկի հետ հնարավոր են կանխատեսելի և բնականոն հարաբերություններ, մանավանդ, Հայաստանն ու Բելառուսը երեք միությունների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, անդամներ են:
Երկրորդ, եթե Հայաստանում ադեկվատ իշխանություններ լինեն, հավուր պատշաճի հնարավոր է զբաղվել Հայաստանի քաղաքացիների իրավունքների հարցերով, եթե նույնիսկ նրանք Բաքվի բանտերում են:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



