BBC-ի ադրբեջանական գրասենյակի փակումը տխուր օր է. Մեծ Բրիտանիայի դեսպան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանում BBC-ի գրասենյակի փակումը տխուր օր է՝ ավելի քան 30 տարվա ծառայությունից հետո, ոչ միայն ամեն շաբաթ 1 միլիոնանոց աճող լսարանի համար: Այս մասին սոցցանցերում գրել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլթը։
«Անկախ և պրոֆեսիոնալ լրատվամիջոցներն առանցքային պաշտպանություն են տգիտության և ապատեղեկատվության դեմ»,- գրել է նա։
Ավելի վաղ, Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուլյոնը դժգոհություն էր հայտնել BBC-ի ադրբեջանական գրասենյակի փակման կապակցությամբ։
«BBC-ի ադրբեջաներենով ծառայությունների մատուցումը հարգանքի և հետաքրքրության նշան է ադրբեջանական ժողովրդի և մշակույթի նկատմամբ։ Իսկապես ցավալի է։ Ֆրանսիան գիտի, թե ինչ է պարտք BBC-ին»,- գրել է նա սոցիալական ցանցերում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































