Հայկական իմպրեսիոնիզմի բարձրարժեք գործերը կցուցադրվեն Ֆրանսիայում
ՖՈՏՈՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միջազգային համագործակցության շրջանակներում հայկական իմպրեսիոնիզմի բարձրարժեք գործերը կցուցադրվեն Ֆրանսիայում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային պատկերասրահը:
2022 թվականից Հայաստանի ազգային պատկերասրահը անդամակցում է Եվրոպայի խորհրդի Մշակութային ուղիներ ծրագրի Իմպրեսիոնիզմի ուղիներ նախագծին։
2025 թվականին Ֆրանսիայում, Բարբիզոնի L'esquisse մշակութային կենտրոնում կցուցադրվեն Հայկական իմպրեսիոնիզմը ներկայացնող բարձրարժեք գործեր Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից:
Ցուցահանդեսում ընդգրկված են գլխավորապես 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործող հեղիկնակների 30-ից ավելի գեղանկարչական աշխատանքներ. մասնավորապես՝ անվանի արվեստագետներ Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի ստեղծագործությունները:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































