Դոնի Ռոստովի պահեստներից մեկում բռնկված խոշոր հրդեհը հաջողվել է մարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հրշեջները մարել են Դոնի Ռոստովի պահեստներից մեկում բռնկված բաց կրակը, ինչի հետևանքով, սակայն, շինության տանիքը մասնակի փլուզվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների Ռոստովի մարզի գլխավոր տնօրինության ներկայացուցչի խոսքերը:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է փետրվարի 22-ի առավոտյան՝ Դոնի Ռոստովի 1,5 հազար քառակուսի մետր մակերեսով թղթի թափոնների պահեստում։
Ավելի ուշ հրդեհի մակերեսը հասել է 1,8 հազար քառակուսի մետրի, մասնակի փլուզվել է շենքի տանիքը։ Հրդեհը տեղայնացվել է:
«Բաց հրդեհը մարվել է տեղի ժամանակով ժամը 13:18-ին »,- ասել է վարչության ներկայացուցիչը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



