Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՓԵՏՐՎԱՐԻ). Փակվել են հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հանցագործությունների զոհերի աջակցության համաշխարհային օր, Հայաստան՝ Վարդանանց տոն, Եգիպտոս՝ Միասնության օր, Հնդկաստան՝ Մայրության օր, Կատար՝ Էմիրի թագադրման օր, Ղրղզստան՝ Կադաստրի աշխատողների օր, Ճապոնիա՝ Կատվի օր։

ՀԱՅ–ՀԱՅԱՍՏԱՆ

1909 – ծնվել է խորհրդային բանակի հայ գեներալ–մայոր Տարաս Թուսուզյանը։

1920– Ստեփանակերտում ադրբեջանցի զինվորականների կողմից սկսվել են հայ բնակչության ջարդեր, որոնց արդյունքում զոհվել է մոտ 400 հայ։

1938– ծնվել է նշանավոր ռեժիսոր–վավերագրող Արտավազդ Փելեշյանը:

1940– ծնվել է քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 1–3–րդ գումարումների պատգամավոր Արշակ Սադոյանը:

1952– ծնվել է ամերիկահայ տիեզերագնաց–օդաչու, բժշկագիտության դոկտոր, հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը:

1988– Արցախյան ազատամարտի ժամանակ սկսվել է Ասկերան–Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ աղդամցի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի զինված հարձակումը, որն ավարտվել է Բաքվի և Խորհրդային Ադրբեջանի այլ բնակավայրերի հայ բնակչության ջարդով ու բռնի տեղահանության գործողություններով:

2001–տեղացած առատ ձյան պատճառով ձյան ծածկույթի բարձրությունը Ապարանում հասել է մինչև 84 սմ–ի, մյուս տարածաշրջաններում եղել է 30 սմ–ից ավելի: Փակվել են հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները։

2005–Ադրբեջանի մաքսային ծառայության և տրանսպորտի նախարարության համատեղ ստուգումներից հետո բեռնաթափվել է շուրջ 200 վագոն, որոնք Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան էին տեղափոխում նավթամթերք և վառելիք:

2008– Ազատության հրապարակի ցույցին հայտնված Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, որ ինքն արդեն նախկին դատախազ է:

2014 – վախճանվել է աստղագետ, ֆիզիկոս, գրող, նկարիչ Գրիգոր Գուրզադյանը։

2018– Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը քվեների մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ:

ԱՇԽԱՐՀ

1512 – վախճանվել է իսպանացի քարտեզագիր, բնախույզ Ամերիգո Վեսպուչին։

1632 – Գալիլեո Գալիլեյը հրապարակել է իր ամենակարևոր աշխատանքը՝ «Երկխոսություն աշխարհի պտղոմեոսյան և կոպեռնիկոսյան երկու կարևորագույն համակարգերի մասին» աշխատությունը, որը կարևոր ազդեցություն է ունեցել աստղագիտության հետագա զարգացման վրա։

1732 – ծնվել է Միացյալ Նահանգների 1– ին նախագահ Ջորջ Վաշինգտոնը։

1788 – ծնվել է գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերը։

1797 – Առաջին կոալիցիայի պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Հեղափոխական Ֆրանսիայի «Ֆիշգարդյան ներխուժումը» Մեծ Բրիտանիայի տարածք, որը անգլիական պատմության մեջ մտել է որպես «վերջին ներխուժում բրիտանական կղզիներ»։

1810 – ծնվել է լեհ դաշնակահար և կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենը։

1819 – Վաշինգտոնում ստորագրվել է Ադամս–Օնիսի պայմանագիրը, համաձայն որի, Ֆլորիդան Իսպանիայից անցել է ԱՄՆ– ին (վաճառվել է 5 միլիոն դոլարով)։

1828 – Ֆրիդրիխ Վյոլերը հայտարարել է, որ անօրգանական նյութերից սինթեզել է օրգանական նյութ՝ միզաթթու։

1840 – ծնվել է գերմանացի քաղաքական գործիչ Ավգուստ Բեբելը։

1848 – Փարիզում սկսվել է բուրժուա–դեմոկրատական հեղափոխություն, որը բերել է Հունիսյան միապետության անկման։

1875 – վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Բատիստ Կամիլ Կորոն։

1875 – վախճանվել է շոտլանդացի երկրաբան Չարլզ Լայելը։

1941– վախճանվել է կանադացի ֆիզիոլոգ Ֆրեդերիկ Բանտինգը, որը ինսուլինի հայտնաբերման համար ստացել է Նոբել յան մրցանակ:

1942 – վախճանվել է ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգը։

1946 – բժիշկ Զելման Վակսմանը հայտնագործել է ստրեպտոմիցին հակաբիոտիկը։

1958 – կնքվել է պայմանագիր, համաձայն որի, Մեծ Բրիտանիան թույլատրել է իր տարածքում տեղակայել ամերիկյան միջուկային զենք։

1962 – ծնվել է հայտնի ավստրալացի բնագետ Սթիվ Իրվինը։

1974 – ծնվել է անգլիացի երգիչ և երաժիշտ, նախկին զինվորական Ջեյմս Բլանտը:

1979 – Սենթ Լյուսիան ստացել է անկախություն Միացյալ Թագավորությունից։

1980 – վախճանվել է ավստրիացի բանաստեղծ, դրամատուրգ Օսկար Կոկոշկան։

2011 – թողարկվել է Windows – 7 օպերացիոն համակարգի վերջին տարբերակը:

2014 – Գերագույն ռադայի որոշմամբ Ուկրաինայի 4–րդ նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարվել է սահմանադրական պարտականությունների կատարումից ինքնամեկուսացված։

2020 – Պորտուգալիան օրինականացրել է էվթանազիան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին»