Մանտուրովը նշել է արևմտյան ապրանքանիշերի Ռուսաստան վերադարձի պայմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արևմտյան ապրանքանիշերի Ռուսաստան վերադարձի պայմանների շուրջ քննարկումները կարող են սկսվել միայն այն ժամանակ, երբ չեղարկվեն հակառուսական պատժամիջոցները։ Այս մասին փետրվարի 21-ին հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախ թող պատժամիջոցները չեղարկվեն, իսկ հետո կարելի է խոսել վերադարձի մասին»,- ասել է փոխվարչապետը։
Մանտուրովը նաև ասել է, որ ընկերություններից ոչ մեկը «դեռևս չի խնդրել որևէ տեղ գնալ»։
Նախօրեին Մանտուրովը հայտարարել էր, որ ռուսական շուկա հետ կընդունվեն միայն այն արտասահմանյան ապրանքանիշերը, որոնցով հետաքրքրված է հենց ՌԴ-ն։ Փոխվարչապետը նշել է, որ Ռուսաստանը հետ չի կանգնի իր շահերից, և սա իրողություն է, որի հետ «օտարերկրյա ընկերությունները պետք է հաշտվեն»։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































