Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Զիկա վիրուսը գլոբալ սպառնալիք ճանաչեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել Է, որ Զիկա տենդի բռնկումը արտակարգ իրադրություն Է Լատինական Ամերիկայի երկրների համար եւ համաշխարհային մասշտաբի սպառնալիք: Նման բնորոշում է տրվել մի խումբ անկախ փորձագետների կողմից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
ԱՀԿ-ի գնահատմամբ՝ այս տարի Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում Զիկա վիրուսով կարող է վարակվել մինչեւ 4 մլն մարդ:
Փետրվարի 1-ին Բրազիլիայում ուժի մեջ է մտել հրամանագիր, որի համաձայն, բուժաշխատողներն իրավունք ունեն մտնել ցանկացած շենք՝ ոչնչացնելու մոծակների բները: Դրա համար նրանց նույնիսկ չի պահանջվի փնտրել անշարժ գույքի սեփականատիրոջը:
Ավելի վաղ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Մարգարետ Չանն ասել է, որ Զիկան նվազ վտանգավոր հիվանդությունից մարդկանց առողջության լուրջ սպառնալիքի է վերածվել Հարավային Ամերիկայի երկրներում:
Անցած շաբաթ ԱՀԿ-ն ստեղծել է վիրուսի դեմ պայքարի «արտակարգ թիմ»՝ նկատի առնելով դրա սրընթաց տարածումը:
Վիրուսով վարակումն առավել հաճախ ընթանում է առանց ախտանիշների, այն հատկապես վտանգավոր է կանանց համար, քանի որ կարող է երեխայի միկրոցեֆալիա առաջացնել հղիության դեպքում: Բրազիլիայում այդ ախտորոշմամբ արդեն մի քանի հազար երեխա է ծնվել:
Լատինական Ամերիկայի երկրներն իրենց բնակիչներին խորհուրդ են տալիս հետաձգել երեխաների ծնունդը:



