Երևան, 02.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ե՞րբ կնշվի Ծաղկազարդն այս տարի

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15):

Այս տարի Ծաղկազարդը կնշվի ապրիլի 13-ին։

Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ: Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10): Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում:

Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը: Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում: Եվ ինչպես առաջին ժամանակաշրջանում Կայենը նախանձից սպանեց Աբելին, այդպես էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայենի անեծքի ժառանգորդները:

Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին:

Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր՝ Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ես չեմ անհանգստանում պատերազմի համար․ Արաղչի Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկում Քննարկվել են Ղազախստանի և Հայաստանի համագործակցության հարցերը միջազգային կազմակերպությունների և բազմակողմ ձևաչափերի շրջանակում Թրամփն արձագանքել է տարածաշրջանային պատերազմի վերաբերյալ Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանը Գիտնականները պարզել են գենետիկայի ազդեցությունը երկարակեցության վրա «Յուվենտուսը» և «Ալ-Հիլալը» հետաքրքրված են Բենզեմայի ծառայություններով Իրանի նախագահի գրասենյակը հրապարակել է երկրում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը Քոչարյանը կարող է կանգնեցնել վտանգավոր սցենարը Զգուշացում՝ Արագածոտնի մարզի բնակիչների համար Այսօր շուրջ 1700 մեր հայրենակիցներին ներկայացրեցի Հայաստանը ուժեղացնելու մեր տնտեսական 5 քայլերը․ Նարեկ ԿարապետյանԱՄՆ-ն կհարվածի Իրանին 48 ժամվա ընթացքում․ Վուչիչ Ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը Հայաստանի համար ավելի մեծ իմաստ է ձեռքբերում. Արամ ՎարդևանյանԱդրբեջանական լրատվամիջոցը հայտնում է Ադրբեջանի տարածքով Հայաստան ռուսական հացահատիկի հերթական տարանցման մասին Կիևը մնացել է առանց ջրամատակարարման՝ էներգահամակարգի խափանման պատճառով Ձյուն, ձնախառն անձրև, մառախուղ. եղանակն առաջիկա օրերին Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը Տարածաշրջանային պատերազմի սպառնալիքը որպես զսպման գործիք․ ինչու է Իրանը փորձում կանգնեցնել ԱՄՆ-ին Նոր Գեղիում 30-ամյա վարորդը Toyota-ով հայտնվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործման Ջամշլու-Ծիլքար ավտոճանապարհին բուք է․ Լարսը փակ է բեռնատարների համար Շիրակի մարզում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, կոնտեյները պոկվել է Բանակում ծառայություն իրականացնող հոգևորականներին առաջարկել են դուրս գալ Վեհափառի դեմ. Տեր Վանանդ Իրաքի խորհրդարանը կրկին հետաձգել է նախագահի ընտրությունները Իրազեկում․ փոփոխություններ են կատարվել ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած ավանդների փոխհատուցման կարգում Արմա՛ն, ես կզբաղեցնեմ քո տեղը. Սեն-Դենին մարտահրավեր նետեց Ծառուկյանին Երբ ջազը հանդիպում է դասականին. «Ջազային Շչելկունչիկ»ԶԼՄ. Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ է ուղարկել Հայաստան Թուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում․ Էդմոն Մարուքյան Այսօրվա դիսկուսում ես կարող եմ հետամնաց երևալ, բայց եթե ազգայինը հետամնացության հետ է համեմատվում, ոչինչ՝ թող ինձ ընկալեն հետամնաց․ Մհեր ԱվետիսյանՄենք դիտարկելու ենք առողջապահական համակարգի բարեփոխումների ամենացավոտ կողմերը՝ արդարացի բաշխումը, ֆինանսավորման աղբյուրները և իրական արդյունավետությունը․ Հրայր Կամենդատյան «Ռեալը» հաղթեց Վինիսիուսի եւ Մբապեի գոլերի շնորհիվ (տեսանյութ) Մարտունիում պայթյուն է տեղի ունեցել. ՄանրամասներԱռողջ Հայաստանը և առողջ հասարակությունը լինելու է մեր գլխավոր նպատակըԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍաստիկ բուք Վարդենյաց լեռնանցքում. խորհուրդ է տրվում երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ պայթյուն է որոտացել ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 18:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Արարատի մարզում Jeep-ը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Անկարգություններ Թուրինում․ անվտանգության ծառայության ավելի քան 100 աշխատակից է վիրավորվելԱվտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայաստանում ոսկին թանկացման նոր ռեկորդ է սահմանելՓոքր բիզնեսը ազատվելու է շրջանառության հարկից.թեթևացվելու է վարչարարությունըԵվրամիությունում իշխանությունը «գրшվվել է խելագшրների ավազшկախմբի կողմից»․ Մեդվեդև Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել Միհրան Հարությունյանի հաղթական վերադարձը MMA (ֆոտո, վիդեո)ԱՄՆ-ն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Իրանի ափերի մոտ Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Սեբաստիա փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Nissan Rogue»-ը, «Nissan Bluebird»-ը, «ՎԱԶ 2106»-ը և «Zongtong» մակնիշի ավտոբուսը․ կա վիրավոր Արարատի մարզում Jeep-ը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ