9 բալի փոխարեն՝ 13 բալ․ կարևոր՝ վարորդների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առաջարկվում է 9 տուգանային բալային համակարգից անցում կատարել 13 տուգանային միավորների համակարգի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին՝ Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Այն իրավախախտումների պարագայում, որոնք կապված չեն երթևեկության անվտանգության կազմակերպման հետ, այս կոնտեքստում մեր քաղաքացիները կկարողանան ըստ իրավիճակի ավելի ազատ լինել։ Կան կանոններ, որոնք երթևեկության ընդհանուր կանոններ են, և «ներելի են» որոշ իրավիճակներում, այսինքն պետությունը շատ հաճախ ավելի խիստ մոտեցում չի ցուցաբերում այդ խախտումբերի նկատմամբ և սահմանափակվում է միայն կիրառելով տուգանք կամ համանման այլ վարչական պատասխանատվության միջոցներ»,-նշեց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։




















































