Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին սահել սառույցի վրա. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չմշկավազքը դիտարժան սպորտաձև է, կարելի է կլանված հետևել, թե ինչպես են մարզիկները «թռչում» սառույցի վրայով: Իսկ որքա՞ն ժամանակ առաջ են մարդիկ սկսել արագությամբ հաղթահարել տարածությունները չմուշկներով: Չմշկավազքը, ինչպես և յուրաքանչյուր սպորտաձև, ունի իր յուրահատուկ պատմությունը։

Որքան էլ զարմանալի թվա, չմշկավազքը համարվում է մարդու կողմից հորինված առաջին մարզաձևերից մեկը։ Նրանից ավելի հին են, հավանաբար, ատլետիկան և ըմբշամարտը, որոնք մեծ հարգանք են վայելել հույների և հռոմեացիների կողմից և հայտնի են մ.թ.ա. 776 թվականից: Օդեսայի թանգարաններից մեկում պահվում են մոտավորապես 3200 տարեկան չմուշկներ: Դրանք օգտագործվել են հյուսիսային սևծովյան տարածաշրջանի բնակիչների՝ կիմերացիների կողմից։ Առաջին գրավոր տեղեկությունը չմուշկների մասին հայտնվել է դեռևս 1174 թվականին։ Ստեֆանիուս անունով Քենթերբերիի վանականը գրել է այդ հրաշալի սարքի մասին իր «Լոնդոն ազնվական քաղաքի տարեգրություն» աշխատության մեջ։ Բացի դա, չմուշկները և դրանց վրա սահելը կարելի է տեսնել 1380 թվականին վերագրվող մի նկարում:

1604 թվականի տարեգրությունները խոսում են Էդինբուրգում չմշկասահքի առաջին ակումբի հայտնվելու մասին։ Նշենք, որ չմշկասահքի «ծիլերը»՝ կարտոֆիլի հետ միասին, Հոլանդիայից Ռուսաստան է տարել Պետրոս Առաջինը։ Սակայն նրա մահից հետո այդ «նախագիծը» փակվել է։

Չմշկավազքը՝ որպես մրցում կամ, կարելի է ասել, ընկերական հանդիպում, առաջին անգամ տեղի է ունեցել 1763 թվականին: Մրցել է երկու թիմ՝ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից։ Այդ մրցույթը չի ունեցել կոնկրետ կանոններ կամ կանոնակարգեր։ Գործել է «ով է ավելի արագ» սկզբունքը։ Կանոնները ձևակերպվել և տպագրվել են Անգլիայում միայն այդ մրցույթից 9 տարի անց։ 19-րդ դարի 30-ականներին ամբողջ աշխարհում՝ սկսած ԱՄՆ-ից և վերջացրած Ռուսաստանով, սկսել են ի հայտ գալ չմշկասահքի սահադաշտեր։

1889 թվականին Ամստերդամում տեղի է ունեցել չմշկավազքի ամենանշանակալի իրադարձությունը՝ աշխարհի առաջին առաջնությունը։ Այն, սակայն, եղել է ոչ պաշտոնական։ Դրանից հետո՝ 1892 թվականին, նորաստեղծ Միջազգային չմշկավազքի միությունը այդ մարզաձևին տվել է պրոֆեսիոնալ մրցույթի կարգավիճակ։ Հետագայում սկսել են աշխարհի առաջնություններ անցկացվել ամեն տարի, և դա շարունակվում է մինչև հիմա։ Չմշկավազքի միջազգային ֆեդերացիան վերահսկում է մրցույթների հետ կապված բոլոր կազմակերպչական և տեխնիկական հարցերը։

1924 թվականին այդ մարզաձևը ներառվել է տղամարդկանց ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում, իսկ 1960 թվականից մտցվել է նաև կանանց մրցումներ։ Չմշկավազքի մրցումներն անցկացվել են չորս դիսցիպլինում՝ 500, 1500, 5000, 10000 մետր չմշկավազք և բազմամարտ: Այժմ Օլիմպիական խաղերում առկա են մրցումներ 500, 1000, 1500, 3000, 5000, 10000 մետր՝ տղամարդկանց համար, և 500, 1000, 1500, 3000 մետր՝ կանանց համար։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ