Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՓԵՏՐՎԱՐԻ). Տեղի է ունեցել Արցախյան հարցով առաջին ցույցը Երևանում. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇՐԺԱՆ ՕՐԵՐ

Սոցիալական արդարության համաշխարհային օր, ԱՄՆ՝ Նախագահի օր։

ՀԱՅ–ՀԱՅԱՍՏԱՆ

1728 –վախճանվել է զորավար Դավիթ Բեկը։

1895–ծնվել է խորհրդահայ նյարդաբան, նյարդաֆիզիոլոգ, ակադեմիկոս Սեմյոն Սարկիսովը։

1862–սկսվել է Վանի հայ բնակչության զինված դիմակայությունը թուրքական կառավարության բանակին:

1907– վերակառուցվելուց հետո բացվել է Երևանի հայտնի Ջանփոլադովի թատրոնը:

1907– ծնվել է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հովհաննես Մամիկոնյանը:

1921 – ծնվել է օպերային երգիչ, բարիտոն Միհրան Երկաթը։

1928 – ծնվել է արձակագիր, դրամատուրգ Գևորգ Արշակյանը։

1936 – վախճանվել է հանրահայտ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։

1938 – ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Միքայել Ախտյանը։

1980– ծնվել է հայազգի աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:

1988– տեղի է ունեցել Արցախյան հարցով առաջին ցույցը Երևանում։

1988– Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են Ադրբեջանական ԽՍՀ–ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ–ին միանալու իրենց վճռի մասին և փոխհամաձայնության խնդրագրեր են ուղարկել Երևան և Բաքու, դրանով փաստացի սկսվել է Ղարաբաղյան շարժումը:

2004–Երևանի պետական համալսարանի շուրջ հազար ուսանող դասադուլ է սկսել՝ ի նշան բողոքի՝ ընդդեմ «Զինապարտության մասին» նոր օրինագծի, որով մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողները զրկվում են տարկետման իրավունքից:

2007– վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Զահրատը (Զարեհ Յալդըզջյան):

2007– վախճանվել է խորհրդահայ կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը («Սաննիկովի երկիրը» կինոնկար)։

2008–հրատարկվել են նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց, առաջին փուլով հաղթել է Սերժ Սարգսյանը՝ հավաքելով 52,8 % ձայն, իսկ երկրորդ տեղում է Լևոն Տեր–Պետրոսյանը, որը ստացել է 21,5 % ձայն։ Արդյունքում վերջինիս կողմնակիցները հանրահավաք են կազմակերպել Մատենադարանի մոտ, ապա իրականացրել երթ Երևանի կենտրոնով և երեկոյան հավաքվել Ազատության հրապարակում։

2012 – որպես «Հայկական կիբեր բանակ» ներկայացած անհայտ անձինք կոտրել են 20–ից ավելի ադրբեջանական կայք` նշելով, որ դա արվում է ի հիշատակ Գուրգեն Մարգարյանի սպանության 8–րդ տարելիցի:

2013–«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը Երևանի Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարել է, որ իր աջակիցների հետ մնալու են հրապարակում։

2014– վախճանվել է բանաստեղծ Թաթուլ Բոլորչյանը։

2015– Ազատության հրապարակի հանրահավաքին «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը» և «Հայ ազգային կոնգրեսը» հայտնել են, որ «եռյակ այլևս գոյություն չունի»:

2017– Լեռնային Ղարաբաղում անցկացվել է սահմանադրական հանրաքվե, որով ԼՂ–ն անցել է նախագահական կառավարման։

2020– կառավարության դիմաց բողոքի ցույց են արել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը։

2021–երկու ամսվա դադարից հետո «Հայրենիքի փրկության շարժումը» Ազատության հրապարակում հանրահավաք է արել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հրաժարականը:

2023–Եվրամիությունն անվտանգության ու պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում սկսել է Հայաստանում ԵՄ–ի քաղաքացիական առաքելությունը:

ԱՇԽԱՐՀ

395 –Երուսաղեմում հիմնադրվել է կանանց առաջին մենաստանը։

1762 –վախճանվել է գերմանացի քարտեզագիր և աստղագետ Թոբիաս Մայերը, որը հետազոտել է Լուսնի շարժումը։

1816– Հռոմի «Teatro Argentina» թատրոնում կայացել է Ջոակինո Ռոսսինիի «Սևիլ յան սափրիչ» նշանավոր օպերայի առաջնախաղը:

1844 –ծնվել է ավստրիացի ֆիզիկոս Լյուդվիգ Բոլցմանը, որը հանդիսանում է ստատիկ ֆիզիկայի և ֆիզիկական կինետիկայի հիմնադիրը։

1872– Նյու Յորքում բացվել է «Մետրոպոլիտեն» թանգարանը, որն ԱՄՆ–ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածու ունեցող թանգարանն է:

1920 – վախճանվել է ամերիկացի բնախույզ Ռոբերտ Պիրին։

1922 –Վիլենսկյան սեյմն ընդունել է Վիլնյուսի և Լիտվիայի հարավ–արևել յան հատվածի՝ Լեհաստանի հետ միավորման որոշումը։

1926 – ծնվել է ամերիկացի գրող և դրամատուրգ Ռիչարդ Մեթսոնը։

1940– ցուցադրվել է «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի առաջին սերիան:

1943 –Մեքսիկայում եգիպտացորենի դաշտում սկսել է կազմավորվել Պարիկուտին հրաբուխը։

1962 –երեք անգամ պտտվելով Երկրի շուրջ՝ Ջոն Գլեննը իրականացրել է առաջին ամերիկյան ուղեծրային տիեզերական թռիչքը։

1966 –ծնվել է ամերիկացի սուպեր մոդել, դերասանուհի և հեռուստահաղորդավար Սինդի Կրոուֆորդը։

1988 – ծնվել է ծագումով բարբադոսցի ամերիկյան նշանավոր երգչուհի Ռիհաննան:

1993 –վախճանվել է իտալացի ավտոարտադրող Ֆերրուչիլո Լամբորջինին, որը ստեղծել է սպորտային դասի արագընթաց և թանկարժեք ավտոմեքենաներ։

1999 –Մոսկվայի Կրեմլ յան պալատում կայացել է Նիկիտա Միխալկովի «Սիբիրյան ամոքիչը» ֆիլմի պրեմիերան։

2009 –վախճանվել է ռուս շանսոն երգահան և երգերի կատարող Կոնստանտին Բել յաևը։

2014 –սկսվել է Եվրոմայդանի գնդակահարությունը Կիևում։ Դիպուկահարների կողմից գնդակոծվել են ցուցարարները և իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որի արդյունքում զոհվել է 53 մարդ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ո՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վերջին 8 տարում գազը երկու անգամ թանկացել է, չթանկանալու երաշխիք չկա. Փաշինյան