Սամվել Ալեքսանյանին պատկանող Vega խանութները խաբում են սպառողներին. ԱԺ պատգամավորն ահազանգում է (տեսանյութ)
ՎԻԴԵՈ«Վեգա» էլեկտրոնիկայի խանութ սրահները խաբում ու մոլորության մեջ են գցում սպառողներին։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նա նախօրեին սեփական օրինակով է համոզվել դրանում, երբ խանութն անձամբ իրեն հասցեագրված հաղորդագրություն է ուղարկել ապրանքներն ինքնարժեքով վաճառելու ակցիայի վերաբերյալ։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը ստեղծված վիճակը պայմանավորում է բացառապես տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անգործությամբ։ Նրա խոսքերով՝ մի շարք բանալի բառեր կան, օրինակ 100 տոկոս զեղչ, լիկվիդացիոն գներ, գնեք մի ապրանք և 3-ը ստացեք որպես նվեր, որ այս դեպքերում ՏՄՊՊՀ-ն պարտավոր է շատ արագ ստուգումներ իրականացնել պարզելու դրանց իսկությունը։
Նյութի շարունակությունը սկզբնաղբյուրում



