Դատավորը բնակարան, այգետնակ եւ մեքենա է նվեր ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ պաշտոնը ստանձնելու 2016թ. հայտարարագիրը:
Ըստ այդ փաստաթղթի՝ Դավիթ Գրիգորյանին են պատկանում մեկ բնակարան, մեկ այգետնակ եւ մեկ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք՝ 83 միլիոն դրամ ընդհանուր արժեքով: Դատավորն ունի նաեւ Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենա: Իսկ նրա դրամական միջոցները, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, կազմել են 15 միլիոն 200 հազար դրամ:
Նախորդ տարվա հայտարարագրում կարդում ենք, որ դատավոր Գրիգորյանը վերոնշյալ բնակարանը, այգետնակը եւ ավտոմեքենան որպես ժառանգություն ստացել է ծնողներից, ում հետ միասին էլ ապրում է: Դավիթ Գրիգորյանի հայրը ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն է: Հայրը բնակարանը եւ այգետնակը ձեռք է բերել 1976 թվականին, իսկ ավտոմեքենան՝ 2006 թվականին:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



