Երևան, 30.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հետծննդաբերական դեպրեսիա․ ինչու է այս երեւույթը հաճախ կանանց համար ճակատագրական դառնում

ԼԱՅՖ
 
Ծննդաբերել՝ մահանալու համար։ Ինչու են կանայք այդքան հաճախ տառապում հետծննդաբերական դեպրեսիաներից։ Ամանորի տոներին հաջողակ դիզայներ, 31-ամյա Գալինա Միլոսերդնայան ինքնասպան եղավ՝ իրեն ցած նետելով բնակարանի պատուհանից։
 
Կինը երկու երեխա ուներ՝ 4-ամյա աղջիկն ու 6 ամսական որդին։ Ոստիկանները պարզեցին՝ ինքնասպանության պատճառը հետծննդաբերական դեպրեսիան է․․․ ու վերջ։ Ինչու է հաջողակ, կայացած կինը, երկու երեխաների մայրը, նման քայլի դիմել եւ կա արդյոք հետծննդաբերական դեպրեսիան հաղթահարելու հեշտ միջոց։ Ռուսական լրատվամիջոցները հեղեղվեցին լուրերով, որ Գալինան ինքնասպան է եղել։
 
Ընկերներն ասում են՝ սովորական աղջիկ էր, երկնքից աստղեր չէր իջեցնում։ Աշխատանք ուներ, բայց անընդհատ ձգտում էր ավելի շատ ունենալ՝ կարիերա, հայտնիություն, փող, սեր, ընտանիք, երեխաներ։ Կարիերայի եւ ընտանիքի միջեւ չգիտեր որն ընտրել։ երկորդ երեխայով հղիացավ, երբ դուստրը 4 տարեկան էր։
 
«Երբ Գալյան 7-րդ ամսում էր հղիության, նրա հետ տարօրինակ բաներ սկսեցին կատարվել։ Նա բարկանում էր, սոցկայքերում անընդհատ բողոքում կյանքից, կոպտում մարդկանց։ Երբ նրան խորհուրդ էին տալիս, բարկանում էր։ Նախկինում նա այդպիսին չէր։ Շատ էր անհանգստանում, որ գիրացել է, չի կարողանալու կրկին նիհարել։ Մի անգամ էլ սոցկայքում գրել էր՝ ես դժոխքում եմ ապրում»,- հիշում է նրա ընկերուհին։ «Բարի գալուստ դժոխք, ես որդի եմ ունեցել» Սովորական ընտանիք էին, նորմալ ապրում էին։ Սթրեսի լուրջ պատճառ չկար։ Կամաց-կամաց սոցկայքերի նրա էջում վատատեսական գրառումներ հայտնվեցին։
 
Հատկապես՝ որդու ծնունդից հետո։ Նա գրում էր, որ հոգնում է, չգիտի՝ ինչպես գումար վաստակել, հատկապես, երբ երկու երեխա ունի։ Հետո գրել էր, որ ոմանք ամեն ինչ ունեն, ոմանք՝ ոչինչ եւ չեն էլ ունենա։ Ծանոթները ասում են, որ դստեր ծնվելուց հետո Գալինան երջանիկ էր, նրա հանդեպ հոգատար, ուրախ։ Որդու ծնվելուց հետո կամաց-կամաց փոխվեց։ «Բարի գալուստ դժոխք» գրել էր մի անգամ կինն ու իր գրածը մեկնաբանել՝ «Որդի եմ ունեցել»։ «Գալինան շատ էր փոխվել, նրա հետ շփումն անտանելի էր դարձել։ Վատ էր քնում, ուզում էր կրծքով կերակրումից հրաժարվել։
 
Մտածում էինք՝ բոլորն էլ երեխա են ունենում, դժվարությունների մեջ հայտնվում, բայց անցնում է»,- պատմում է նրա ընկերուհին։ «Իմ մահվան մեջ մեղադրեք նորածին երեխային» Հետծննդաբերական դեպրեսիան կամակորություն չէ, հոգնածություն չէ, լուրջ ախտորոշում է։
 
Կանանց 15-25 տոկոսը ծննդաբերությունից հետո հակված է այս երեւույթին, հաճախ դա ողբերգության է բերում։ Մասնագետները պնդում են՝ նոր ծննդաբերած կանանց հետ պետք է աշխատեն հոգեբանները։ Իսկ այն կանայք, ովքեր ծննդաբերելուց հետո դեպրեսիայի մեջ են ընկնում, պետք է բուժվեն հատուկ մասնագիտացված կլինիկաներում։ Բայց նման պրակտիկան ընդունված չէ, իսկ հետծննդաբերական դեպրեսիայի մեջ գտնվող կանանց ողբերգությունը սարսափեցնող է։
 
Նախորդ տարի 28-ամյա Աննա Պոլիկարպովան նա խեղդել էր երկու երեխաներին՝ նորածին դստերն ու 7 տարեկան որդուն, ապա կախվել։ Ստարկովոյի 26-ամյա բնակչուհի Եկատերինա Յուրկովան նորածին երեխայի հետ ցած էր նետվել պատուհանից։ Հարազատ մայրը հունվարի 9 ին լոգարանում խեղդել էր երկու որդիներին, ապա զանգահարել ամուսնուն ու ասել, թե ինչ է արել։
 
Դեպքը տեղի էր ունեցել Իրկուտսկում։ Հոգեթերապեւտ Օլեգ Մորոզն ասում է, որ հետծննդաբերական դեպրեսիան լուրջ հիվանդություն է, այն կարելի է ախտորոշել միայն նորմալ հետազոտությունից հետո։ Դրա ազդեցության տակ կանայք ինքնասպան են լինում, սպանում երեխաներին կամ հրաժարվում փոքրիկներից։ Ռիսկի խմբում են այն կանայք, ովքեր հոգեբանորեն պատրաստ չէին կյանքի նման լուրջ փոփոխությունների, երկրորդ պատճառը հորմոններն են, երրորդը՝ ժառանգական հակումը։
 
Նման իրավիճակի են բերում նաեւ երկարատեւ սթրեսը հղիության ընթացքում, վախերը, դեպրեսիան։ Նման հակում ունեն նաեւ այն կայանք, ովքեր երեխա ունենալուց հետո ոչ մի աջակցություն չեն ստանում, միայնակ են մնում։ Հոգեբանը խորհուրդ է տալիս հղիների հարազատներին հետծննդաբերական դեպրեսիա հիշեցնող նշաններ տեսնելու դեպքոմ անմիջապես դիմել մասնագետի օգնությանը։ Նման նշաններից են՝ անընդհատ հոգնածություն, անհանգստություն, ջղագրգիռ վիճակ։ Եթե կինը երկու շաբաթից ավելի՝ ունի այդ նշանները, դիմեք մասնագետի։
 
 
 
Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովԱնգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լիվերպուլ»-«Նոթինգհեմ Ֆորեսթ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 675-ի ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասին Գիտնականները մշակել են համակարգ, որը կարող է միաժամանակ ջուր, էլեկտրաէներգիա և ջրածին արտադրել 27-ամյա տղամարդու սիրտը կանգ է առել անմիջապես հարսանիքից հետոՓաշինյանի երկու օգնականները վերանշանակվել են Հրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել է Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Գազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջ Սպասվում է հորդառատ անձրեւ ու կարկուտ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ռուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՄեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը Վարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանՆախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է անցնել «Զանգեզուրի միջանցքով» Վթարային ջրանջատում. տեղեկատու Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 ավտոմեքենաներ 2-ամյա երեխան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել․ նրան տեղափոխում են Երևան ԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհինԱռաջիկա եղանակը ՀայաստանումԻնչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ).Առաջին էլեկտրական սղոցը, առաջին շուրջերկրյա թռիչքը, առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ»Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Թբիլիսյան խճուղում բшխվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ–ներով hարվածել է Ռոստովի մարզին և «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտին Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Ի՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»