Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
5 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի ափամերձ ջրերում՝ Էգեյան ծովում՝ առաջացնելով հունական իշխանությունների եւ ժողովրդի լուրջ անհանգստությունը։ Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով, ստորգետնյա ցնցումները զգացվել են տեղի ժամանակով 06:46-ին, Կրետե կղզու խոշոր բնակավայրերից՝ 137 հազար բնակչություն ունեցող Հերակլիոն քաղաքից 152 կմ դեպի հյուսիս-արեւելք։ Օջախի խորությունը գտնվում է 2 կմ խորության վրա։ Նշենք, որ վերջին շրջանում այս ռեգիոնում զգալի ակտիվացել է սեյսմիկ վիճակը։ Միայն փետրվարի յոթին, ըստ թուրքական AFAD ծառայության փոխանցման, Էգեյան ծովի ավազանում 3 եւ ավելի մագնիտուդ ուժգնության 761 երկրաշարժ է տեղի ունեցել։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































