Պենտագոնը չի բացառում, որ դաշնակիցների ցամաքային զորքերը կարող են ուղարկվել Իրաք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊենտագոնը չի բացառում, որ ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի դաշնակիցները կարող են ցամաքային ուժեր ուղարկել Իրաք: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՏԱՍՍ» գործակալությանը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ԱՄՆ-ի ցամաքային զորքերի գեներալ-լեյտեանտ Շոն Մակֆարլենդը:
«Դա չի ենթադրում ամերիկյան ցամաքային զորքերի տեղակայում: Դրանք կարող են լինել կոլացիայի դաշնակիցների ցամաքային զորքերը»,-ասել է գեներալ-լեյտենանտը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել էր այն մասին, որ անհրաժեշտություն կա օգտագործել ցամաքային ուժերը Իրաքում և Սիրիայում Իսլամական պետության դեմ պայքարում:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



