Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լիլիանա Ապրոյան. Դավայի ասիստենտի օգնականից մինչև գորգից պայուսակների հայկական ապրանքանիշի հիմնադիր

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այս ապրանքանիշի մասին գրվել է Elle, The Symbol և Forbes հանդեսներում, Նաստյա Իվլեևան մի ամբողջ թրենդ է ստեղծել խորհրդային գորգից պատրաստված պայուսակի շնորհիվ, իսկ Քսենիա Սոբչակն առանձին գրառում է նվիրել «Հայկական երիտասարդ ապրանքանիշի՝ հին գորգերից պատրաստված ուշագրավ պայուսակներին»։ Երբ կարդացի այս բոլոր հոդվածները, ինձ հետաքրքրեց՝ ո՞վ է նա՝ Sovushka's bag-ի հիմնադիրը։ Իսկ երբ իմացա, որ Լիլիանան Երևանում է, օգտվեցի առիթից՝ դա պարզելու համար։

Լիլիանան առաջին հերթին մեծ երազանքով ու հավակնություններով երգչուհի է

«Մանկուց զբաղվել եմ երաժշտությամբ, ու մի օր ծնողներս որոշեցին ինձ ուղարկել երաժշտական դպրոց։ Ես 5 տարեկան էի։ Դա իմ որոշումը չէր, ես երևի նույնիսկ չհասկացա, թե ինչի համար էր դա ինձ պետք»,- ծիծաղում է Լիլիանան։ «Ես ասացի, որ ուզում եմ դաշնամուր նվագել: Ու մայրիկս ասաց՝ լավ, արի քեզ դաշնամուրի դասարան տեղափոխենք։ Երաժշտական ​​դպրոցում շատ դժվար էր, վեցերորդ դասարանում ուզում էի ամեն ինչ թողնել։ Բայց մայրիկն ասաց, որ դա թույլ չի տա: Ես այլընտրանք չունեի».
Խիստ ուսուցիչներ, անվերջ դասեր, խիստ կարգապահություն. այս ամենը կոտրում էր շարունակելու ցանկությունը:

Հարցրի, թե արդյոք նա ափսոսո՞ւմ է, որ փոքր ժամանակ այդքան քիչ ազատ ժամանակ է ունեցել:

«Ես պարզապես ուզում էի խաղալ, ինչպես իմ բոլոր հասակակիցները: Բայց իմ ամբողջ օրը ծրագրված էր. խմբակներ, պարապմունքներ, մրցումներ: Ես նույնիսկ ուտում էի մեքենայում՝ պարապմունքների արանքում: Բայց դա ինձ կարգապահություն տվեց, և ես հասկանում եմ, որ առանց դրա ես չէի լինի այն, ինչ հիմա եմ»:

Հետաքրքիր է, որ Լիլիանան վոկալով զբաղվել է միայն 13–14 տարեկանում։ «Սա արդեն իմ ցանկությունն էր։ Ինձ դուր էր գալիս սովորելն ու մրցույթներին մասնակցելը։ Դժվար էր, քանի որ գալիս էին երեխաներ, որոնք 6 տարեկանից վոկալով էին զբաղվել, իսկ ես նոր էի սկսում։ Բայց դա ինձ չխանգարեց, ես հասկացա, որ ուզում եմ երաժշտական ​​բուհ գնալ, հենց Մոսկվայում»։

Նա դեռ մանկուց կուռք ուներ. Ֆիլիպ Կիրկորովը

«Դա ճիշտ է: Մարդիկ երբեմն գրում են, որ ես նրա համար եմ նման պատմություն հորինել, բայց ոչ, հորինովի չի։ Պարզապես ծնողներս շատ էին աշխատում, իսկ ինձ թողնում էինտատիկիս մոտ։ Տատիկս շատ էր սիրում Կիրկորովին, և ես երևի լսում էի այն, ինչ տատիկս էր լսում: Այսպիսով, ես երազանք ունեի՝ նրա հետ երգել «Ձյունը»»»: Եվ այս երազանքն իրականացավ. «18 տարի անց մենք ելույթ ունեցանք մարզադաշտում։ Դրա համար էի ես ուզում «Գնեսինկա» (Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա, -խմբ.) մտնել, քանի որ Կիրկորովն այնտեղ էր սովորել»։

Ի դեպ, հենց Կիրկորովն է, ըստ Լիլիանայի, կապվում իր ապրանքանիշի անվան հետ։ «Ուզում էի փոխել անունը, դա ընդամենը տասը տարի առաջվա պատահական մականուն էր, բայց երբ երգեցի Կիրկորովի հետ, նա ասաց. «Սովուշկա, ես քեզ հիշում եմ հենց քո մականվան պատճառով»։ Հետո հասկացա, որ հաստատ ոչինչ չեմ փոխի»,- ծիծաղում է Լիլիանան՝ հիշելով այդ հիշարժան երեկոն։

Ճանապարհ դեպի շոու բիզնես. Դավայի ասիստենտի օգնականից մինչև մրցանակաբաշխությունների կուլիսներ

Ավարտելուց հետո նա հասկացավ, որ առանց կապերի Մոսկվայում հեռու չես գնա: «Մտածեցի՝ կապեր են պետք, բայց Մոսկվայում ծանոթներ չունեմ: Ուրեմն ինչ պիտի անե՞մ:  Պետք է գնամ ինչ-որ ոլորտում աշխատելու»։ Այսպես նա մտավ PR-ի մեջ՝ առանց մասնագիտական կրթության, բայց մեծ համառությամբ։ «Գտա մի «փիառշիկ» կնոջ, որն աշխատում էր Դավայի հետ, գրում էր նրան մեկուկես տարի, ամեն ամիս: Նա ասաց, որ ինձ հրավիրում է պարզապես նրա համար, որովհետև արդեն ձանձրացրել եմ իրեն»։

лилиа2.jpg (101 KB)

Այսպես սկսվեց նրա ճանապարհորդությունը շոու-բիզնեսում. «Ինձ համար դա երազային կյանք էր. գնացի նկարահանումների, ընտրեցի պատկերներ, կազմակերպեցի միջոցառումներ: Այո, շատ գործ կար, բայց հանդիպեցի մարդկանց, որոնց հետ միշտ ցանկացել եմ հանդիպել»:

Բայց երազանքը բախվեց իրականությանը. Լիլիանան տեսավ ոլորտի կուլիսները, որտեղ անձնական կապերը կարևոր դեր են խաղում: Որոշ պահեր անխուսափելիորեն հիասթափեցրին նրան. «Ես տեսա, թե ինչպես կարելի է փողի համար կարմիր գորգին հայտնվել, ինչպես էին մրցանակային տեղերը նախապես նշանակվում: Երաժիշտները, որոնց ես հարգում էի, այս մեխանիզմի մի մասն էին, նրանց դեմքերը հոգնած էին և սպասում էին, թե երբ են էդտեղից հեռանալու: Այդ ամենը նման էր թատրոնի, որտեղ դերերը նախապես բաշխված էին: Եվ ես հասկացա, որ շոու-բիզնեսը համակարգ է, և եթե ուզում ես  աշխատել այնտեղ, պետք է հասկանաս դա և օգտագործես»:

Հենց այս փորձն էր, որ որոշ չափով հետագայում օգնեց նրան ոչ միայն ստեղծելու սեփական ապրանքանիշը, այլև այն առաջ մղելուն։

Սովուշկայի պայուսակ. գաղափարից մինչև ճանաչում

Աշխատանքից ազատվելուց և PR գործակալությունում աշխատելուց հետո, որտեղ նա կրկին իրեն օտար էր զգում ուրիշի կյանքում, Լիլիանան հասկացավ, որ ժամանակն է ինքնուրույն ինչ-որ բան անելու: Ահա այդպես պատահաբար ծնվեց գորգերից պայուսակներ կարելու գաղափարը։

«Ես նկատեցի, որ շոու-բիզնեսի բոլոր միջոցառումների ժամանակ գորգերի պրինտներ են օգտագործվում: Կարմիր գորգեր, լուսանկարչական հետնապատկերներ... Եվ մտածեցի՝ իսկ եթե մենք ոչ թե պարզապես պրինտ ստեղծենք, այլ իսկական գորգե պայուսակնե՞ր»:

лилиа3.jpg (143 KB)

Բայց ոչ ոք իսկապես չէր հավատում նրա գաղափարին, բացի տատիկից, որն ապրում է Հայաստանի լեռնային գյուղում, և որից Լիալինան ժառանգել է իր ստեղծագործ միտքն ու ստեղծագործ մոտեցումը կյանքին։ Նա առաջինն էր, որ փորձնական նմուշ կարեց Լիլիանայի համար, սովորեցրեց հաստ գործվածքով աշխատել և օգնեց հասկանալ կարի նրբությունները: Ի դեպ, Նաստյա Իվլեևան մի անգամ գնել է այս պայուսակներից մեկը իր ֆոտոշարքի համար, և այդպիսով սահմանել  նոր թրենդ: Լուսանկարներն արագորեն տարածվեցին սոցիալական ցանցերում, իսկ դրանից հետո գորգի պայուսակները դարձան նորաձևության սիրահարների ցանկության առարկան։ Բրենդն անմիջապես ուշադրություն գրավեց և այնուհետև հայտնվեց մի քանի նորաձևության ամսագրերում:

лилиа5.jpg (69 KB)

Լիլիանան իր առջև զուգահեռաբար մեկ այլ նպատակ էլ էր դրել՝ մասնակցել Մոսկվայի նորաձևության շաբաթին։ «Ես գնացի այնտեղ պարզապես նայելու համար, և մի տարի անց արդեն ապրանքանիշս ներկայացնում էի մարքեթինգային հարթակում»: Առաջին անգամ նա բախվեց կոշտ ընտրության. «Ես վիրավորված էի, բայց այս անգամ արդեն ավելի պրոֆեսիոնալ մոտեցում էի ցուցաբերում, արդեն ոճավորել եմ բոլոր պայուսակները, ստեղծել կատալոգ»: Առաջին անգամ նրա դիմումը անմիջապես չի մերժվել, և այժմ նա սպասում է արդյունքին։

Չնայած շրջապատի թերահավատությանը, հայկական երիտասարդ Sovushka ապրանքանիշի պայուսակը սկսել է ուշադրություն գրավել։ Շատերը սկզբում չէին հասկանում հայեցակարգը, բայց հենց դա էլ գրավեց. պատմության և արդիականության համադրությունը:

Աշխատելով երկու երկրների համար, երկու տարբեր ոլորտներում՝ ինչպե՞ս կարող ես ամեն ինչ հասցնել և հաջողության հասնել։

Լիլիանան մի քանի ամիս ապրում է Երևանում, իսկ մյուս ամիսներին՝ Մոսկվայում։ Եվ այսպես է արդեն մի քանի տարի։ Բայց նա մտադիր չի կանգ առնել և հրաժարվել իր բիզնեսից։ Մասնակցություն նորաձևության ցուցադրություններին, բրենդների հետ համագործակցություն, ոչ միայն պայուսակների, այլև այլ աքսեսուարների զանգվածային արտադրություն. այս ամենը մոտ ապագայի ծրագրերի մեջ է։ « Sovushka’s bag-ի վրա աշխատելուց բացի, ես երաժշտությունը չեմ թողնի, նույնիսկ մի պրոդյուսերի հետ նախատեսում ենք մի քանի երգ ձայնագրել։ Գլխավորը չհանձնվելն է։ Եթե ​​նպատակ ունես, չպետք է վախենաս դրան հասնելուց։ Ամբողջ իմաստը դա է: Կարևոր չէ, թե ուրիշներն ինչ են ասում, ինչ են կանխատեսում քեզ համար։ Կարևոր է միայն այն, թե ինչ ես ընտրում: Եվ ես ընտրում եմ առաջ գնալը»:

лилиа4.jpg (44 KB)

Պարզվում է, որ նրա հաջողության գլխավոր բանալին համառությունն է: «Շատ տաղանդավոր մարդիկ կան, բայց հաջողում են միայն նրանք, ովքեր անցնում են ամբողջ ճանապարհը: Ինչո՞ւ ես երգեցի Կիրկորովի հետ, իսկ մյուսները՝ ոչ։ Ես ուղղակի չհանձնվեցի: Աշխարհում մեծ թվով լավ երաժիշտներ, դիզայներներ և արտիստներ կան: Բայց միայն նրանք են հասնում իրենց նպատակներին, ովքեր շարունակում են առաջ գնալ՝ անկախ ամեն ինչից»: 

Լիանա Աղաջանյան

 Հետևեք մեզ՝ այստեղ

Կենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան