«Ռեալը» բաց թողեց հաղթանակը Մբապեի գոլից եւ Բելինգեմի հեռացումից հետո
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Օսասունային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:
15-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
39-րդ րոպեին մրցավարի հետ վիճելու համար հեռացվեց Արքայական թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։
58-րդ րոպեին հյուրերի ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդու Կամավինգայի խախտումից հետո «Օսասունան» ստացավ 11 մետրանոցի իրավունք, որն արդյունավետ իրացրեց խորվաթ հարձակվող Անտե Բուդիմիրը։
«Ռեալը» 51 միավորով առաջատարն է, «Օսասունան» 7-րդ տեղում է՝ 32 միավոր։
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



