Երևան, 30.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մարդակեր թագավորը. Բելգիայում պատրաստվում են տեղադրել միլիոնավոր մարդկանց կյանքեր խլած մարդու արձանը (լուսանկարներ)

ԼԱՅՖ

Աֆրիկայում ծավալվող իրադարձությունները սովորաբար վրիպում են համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրությունից: Աֆրիկայի պատմությունը քչերին է հետաքրքրում: Փոխարենը՝ մենք գիտենք ամեն ինչ Հոլոքոսթի ու Հայոց ցեղասպանության մասին ու ոչինչ այն սարսափների մասին, որոնք մոտ հարյուր տարի առաջ կատարվել են աֆրիկյան մայրցամաքում:

20-րդ դարի սկզբին Գերմանական կայսրության զորքերը՝ գեներալ Լոտարր ֆոն Տորտի գլխավորությամբ, իրականացրեցին Հարավային Աֆրիկայում բնակվող հերերո ու նամա ցեղերի ամբողջական ցեղասպանություն: Գեներալն անձամբ էր հրաման արձակել, որում նշվում էր, որ գերմանական հարավարևմտյան Աֆրիկայի հողերում չպետք է ոչ մի ողջ հերերո մնա: Հոլոքոսթի զոհերի հիշատակին տասնյակ հուշարձաններ են կանգնեցվել, իսկ ո՞վ է այսօր հիշում հերերոներին:

Մեկ այլ՝ ավելի ժամանակակից օրինակ. Ռուանդայի ցեղասպանության մասին լսել են շատերը, բայց քչերն այսօր կարող են առանց գուգլի օգնությանը դիմելու հստակ պատասխանել, թե արդյո՞ք հութուներն էին թութսիներին սպանում, թե՞ հակառակը: Իսկ ցանկացած նման հարց հրեաների ու գերմանացիների պարագայում կընկալվի գրեթե որպես սրբապղծություն: Ուստի զարմանալի չէ, որ Աֆրիկայի պատմության ամենասարսափելի ռեժիմը՝ Կոնգոյի Ազատ Պետությունը, գրեթե չի հիշվում այսօր:

Ռեժիմի ծնունդը

19-րդ դարի երկրորդ կեսը նշանավորվեց նրանով, որ խոշոր եվրոպական պետությունները սուր մրցակցության մեջ մտան՝ Աֆրիկայում իրենց գաղութային տիրություններն ընդլայնելու համար: Արդյունքում, գաղութացվեց գրեթե ողջ մայրցամաքը, ու միայն Լիբերիան ու Եթովպիան չգաղութացվեցին: Յուրաքանչյուր երկիր ձգտում էր գաղութացնել հնարավորինս ավելի մեծ տարածքներ, ու որպեսզի այս գործընթացը ֆորմալացվի, անհարկի բախումներից ու պատերազմներից խուսափելու նպատակով 1884 թվականին Բեռլինում միջազգային համաժողով հրավիրվեց: Մասնակիցների շարքում էր նաև այսպես կոչված Կոնգոյի խումբը, որը փաստացի ղեկավարվում էր Բելգիայի Լեոպոլդ 2-րդ արքայի կողմից: Հենց նա էր հովանավորում Կոնգոն ուսումնասիրողներին, այդ թվում նրանցից ամենահայտնիին՝ Հենրի Սթենլիին: Համաժողովի ժամանակ Կոնգոյի խումբը հայտարարեց Կոնգոյի նկատմամբ իր հավակնությունների մասին, ու որոշում կայացվեց բավարարել նրանց հայտը: Արդյունքում, Կոնգոն դարձավ Կոնգոյի խմբի ու հետևաբար Լեոպոլդ 2-րդի մասնավոր սեփականությունը: Սա բացառիկ դեպք է գաղութային ժամանակաշրջանում, երբ ամբողջ մի գաղութ պատկանում էր ոչ թե պետությանն, այլ անհատի:

Լեոպոլդ արքան ու նրա երկիր-համակենտրոնացման ճամբարը

Տիրանալով Կոնգոյին՝ Լեոպոլդն այլևս սահմանափակված չէր իր գործողություններում: Նրան չէր խանգարում ոչ իր հարազատ Բելգիան, ոչ էլ միջազգային հանրությունը: Կոնգոյի բնակիչների բախտն ամբողջությամբ նրա ձեռքերում էր, ու այն, թե ինչպես նա վարվեց այս խեղճ ազգի հետ, ստիպում է մտորել մարդկային հոգու ամենամութ կողմերի մասին:

Լեոպոլդն իր անձնական գաղութը վերածեց հսկայական աշխատանքային ճամբարի, որում պարտավոր էր աշխատել Կոնգոյի ողջ բնակչությունը, այդ թվում նաև մանկահասակ երեխաները: Մարդիկ տքնում էին կաուչուկի դաշտերում, ու եթե ստրուկի կարգավիճակում ապրող կոնգոցին համարձակվում էր չկատարել իր օրական նորման, նրա ձեռքը կտրում էին, անգամ եթե երեխաներ էին լինում:

Որպեսզի երկրի բնակչությունը մշտապես ենթարկվի իրեն, Լեոպոլդը պարբերաբար պատժիչ արշավներ էր իրականացնում երկրի տարբեր շրջաններ, որոնց ժամանակ հրապարակավ մահապատիժների էին ենթարկվում հազարավոր մարդիկ: Նրանց կախաղան էին հանում, խաչում էին, կապկպում էին ու թողնում էին, որպեսզի նրանք մահանան կիզիչ արևի ճառագայթների տակ: Ի տարբերություն եվրոպական այլ գաղութատերերի՝ Լեոպոլդը ոչինչ չէր անում, որպեսզի իր գաղութում զարգանան կրթական ու առողջապահական համակարգերը: Կոնգոն հսկայական եկամուտ էր ապահովում, իսկ թե որքան մարդ էր զոհվում ու մահանում իր բարեկեցությունը բազմապատկելու համար, Լեոպոլդին վերջին հերթին էր հետաքրքրում:

Այս ողբերգության մասշտաբներն իրոք սահմռկեցուցիչ են: Տարբեր տվյալներով Կոնգոյում գաղութային տարիներին զոհվել է շուրջ 10 միլիոն կոնգոցի, ինչը կազմում է երկրի բնակչության կեսը: Այս ցուցանիշի համեմատ ստալինյան տեռորը, 90-ականներին Հյուսիսային Կորեայի սովը, Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը հետին պլան են մղվում, որովհետև դեմոգրաֆիական առումով այս աստիճան աղետալի չեն եղել, որքան այն, ինչ կատարվում էր Կոնգոյում, ու ինչը բարուց ու չարից այն կողմ էր:

Այսօր Բելգիայում ուզում են կանգնեցնել Լեոպոլդ 2-րդ անունը կրող դահճի արձանը, որի ձեռքերը նույնքան արյունոտ են, որքան Հիտլերինն ու Թալեաթինը:

Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովԱնգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լիվերպուլ»-«Նոթինգհեմ Ֆորեսթ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 675-ի ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասին Գիտնականները մշակել են համակարգ, որը կարող է միաժամանակ ջուր, էլեկտրաէներգիա և ջրածին արտադրել 27-ամյա տղամարդու սիրտը կանգ է առել անմիջապես հարսանիքից հետոՓաշինյանի երկու օգնականները վերանշանակվել են Հրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել է Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Գազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջ Սպասվում է հորդառատ անձրեւ ու կարկուտ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ռուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՄեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը Վարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանՆախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է անցնել «Զանգեզուրի միջանցքով» Վթարային ջրանջատում. տեղեկատու Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 ավտոմեքենաներ 2-ամյա երեխան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել․ նրան տեղափոխում են Երևան ԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհինԱռաջիկա եղանակը ՀայաստանումԻնչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ).Առաջին էլեկտրական սղոցը, առաջին շուրջերկրյա թռիչքը, առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ»Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Թբիլիսյան խճուղում բшխվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ–ներով hարվածել է Ռոստովի մարզին և «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտին Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Ի՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»