Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ժամանակավրեպության և մակերեսայնության արդյունքը՝ վազել արդեն վաղուց մեկնած ճեպընթացի հետևից. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց մեկնարկելու մասին օրերս քպական մեծամասնության կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «օրենքը», չնայած իր մակերեսայնությանն ու օրենքի հետ որևէ առնչություն չունենալու հետ կապված մասնագիտական գնահատականներին, Հայաստանին դեռ լուրջ ու խորքային, ամենակարևորը՝ տհաճ անակնկալներ կմատուցի: Խոսքը, հասկանալի է, Հայաստանի արտաքին-քաղաքական օրակարգերին է վերաբերում: Շատ քաղաքագետների համոզմամբ, այն խնդիրներ է հարուցելու թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի հետ հարաբերություններում, որ առանց այդ էլ բավականին խաթարված են՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա վարած «քաղաքականության» հետևանքով:

Բայց հարցը միայն դա չէ: Առանցքային պահերից մեկն այն է, որ այդ, կներեք արտահայտության համար, օրենքի ու, առհասարակ՝ «ուռա՜, գնում ենք դեպի Եվրամիություն» տրամադրությունների գեներացիան ժամանակավրեպ են: Այդ «Եվրաքվեն» ու դրան շաղկապված քաղաքական «խաղերը» դուրս են մնում համաշխարհային մասշտաբով դիտարկվող ու արդեն ընթացող զարգացումների կոնտեքստից ու խորքային ուղղվածությունից:

Հարցն այն չէ, որ ԱՄՆ-ում ժողովուրդը գերադասեց ընտրել «նախկիններին», ու Դոնալդ Թրամփը վերադարձավ Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակ: Դոնալդ Թրամփը ընտրվեց այն պատճառով, որ աշխարհում ավարտվում կամ մարման նիշի վրա է, այսպես ասված, էքսպանսիոն լիբերալիզմի ժամանակաշրջանը: Թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայի բազմաթիվ «ուղենիշային» պետություններում հասարակությունները, հարկատուները, էլիտաները հոգնել, ձանձրացել ու հիասթափվել են «համաշխարհային հեղափոխության» (վայրագ լիբերալիզմի, ազգությունները, սեռերը, կրոնական, ընտանեկան արժեքները լղոզող «գաղափարախոսության») տարածումից: Այն բերել է ու բերում է նորանոր ընդհարումների, աղետների, տնտեսական անկումների, սոցիալական վիճակի վատթարացման, նորանոր ներքին խնդիրների:

Խորհրդային Միությունում 1970-80-ական թվականներին ապրած ավագ սերնդի ներկայացուցիչները շատ լավ կարող են պատկերացնել ընթացիկ վիճակը: Զուգահեռները բավականին ցայտուն են՝ չնկատելու համար: Այն ժամանակաշրջանում (տեսածները կհիշեն, իսկ երիտասարդները կարող են «գուգլել») ԽՍՀՄ-ը բավականին լուրջ ծախսեր էր անում Աֆրիկայում, Լատինական Ամերիկայի երկրներում, Հեռավոր Արևելքի, առհասարակ՝ «երրորդ աշխարհի» երկրներում տարակերպ կոմունիստական շարժումների աջակցելու, պատկերավոր ասած՝ «Կորեայի որբերին կերակրելու» վրա: Դա հետագայում բավականին ծանր արձագանք ստացավ ԽՍՀՄ-ում՝ պարենային ու առաջին անհրաժեշտության ապրանքների տոտալ դեֆիցիտի ու, դրանով պայմանավորված, խորքային դժգոհությունների տեսքով: Չենք պնդի, որ ԽՍՀՄ-ն ու, այսպես ասած, «սոցիալիստական ճամբարը» հենց այդ պատճառով փլուզվեցին, բայց դա ազդող լուրջ գործոններից մեկն էր, անկասկած:

Հիմա մոտավորապես նույն բանը կատարվեց հավաքական Արևմուտքի հետ. սանձազերծելով ռուս-ուկրաինական հակամարտությունը, որն անխուսափելիորեն վերաճեց լայնածավալ պատերազմի, Արևմուտքը ահռելի միջոցներ ներդրեց այնտեղ կրակը թեժ պահելու վրա: Միլիարդավոր ու միլիարդավոր դոլարներ: Այո, պատերազմների վրա հարստացող նեղ խմբակները հարստացան, բայց ժողովուրդներն ու հասարակությունները, յուրաքանչյուրն իր չափանիշներով, սկսեցին ավելի ու ավելի վատ ապրել, ավելի «ձգել գոտիները»: Ու այդ ամենը... հանուն տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու ընթացող, իրենց համար անհասկանալի ինչ որ պատերազմի կամ դիմակայության համար:

Այնպես որ, երբ Թրամփը հայտարարում է, որ իր գերխնդիրը առաջին հերթին Ամերիկան է, դա օբյեկտիվ անհրաժեշտություն է: Էքսպանսիոն կամ, եթե կարելի է այդպես ասել, «տրոցկիստական մոտեցումներով» լիբերալիզմին փոխարինելու է գալիս «ներհայեցման» ժամանակաշրջանը: Նկատի ունենք, որ պետությունները, գերտերությունները, նրանց քաղաքական, տնտեսական էլիտաները հարկադրված են իրենց ուշադրությունը սևեռել ներքին տնտեսական, սոցիալական, առողջապահական, բարոյահոգեբանական, կրթական խնդիրների վրա:

Նույն Թրամփը, օրինակ՝ ասում է, որ Եվրոպան պետք է մտածի այն մասին, թե ինչպես ինքը իրեն պաշտպանի: Գործնականում ասում է, որ եթե ուզում են շարունակել ուկրաինական պատերազմը, ապա խնդիր չկա, թող շարունակեն, բայց... իրենց միջոցներով ու ռեսուրսներով: Իսկ Եվրոպան տնտեսապես բավականին արնաքամ է եղել: Եվրոպական տնտեսության երբեմնի առյուծ Գերմանիան, զրկված ատոմային էներգետիկայից ու ռուսական գազից, բավականին խեղճացել է: Ու, ի դեպ, թե՛ Գերմանիայում, թե՛ Ֆրանսիայում սպասվում են անխուսափելի իշխանափոխություններ:

Կանխատեսելի է, որ եվրոպական խոշոր տերություններում էլ իշխանության կգան «ազգային» ուժեր, որոնց հուզող առաջնային խնդիրները կլինեն իրենց քաղաքացիների բարեկեցությունը, իրենց տնտեսությունները նորմալ վիճակի բերելը, այլ ոչ թե այն, թե քանի սեռ կա, կամ սեռափոխված մարզիկները մասնակցե՞ն ինչ-որ մրցումների, թե՞ ոչ, կամ տրանսգենդերների գովազդային արշավ հովանավորեն:

Միանգամայն օրինաչափ է, որ նման պայմաններում Թրամփ – Պուտին սպասվող հանդիպումը փորձագետներն արդեն կնքել են «Յալթա-2» (ակնարկվում է Երկրորդ աշխարհամարտի վերջին մոտ՝ 1945 թ. փետրվարի 4-11-ը դաշնակից երեք տերությունների ղեկավարների հանդիպումը, որտեղ նրանք կայացրեցին հետպատերազմական աշխարհում ազդեցության գոտիների բաժանման վերաբերյալ հիմնական պայմանավորվածությունները) կոնֆերանս: Եվ ահա, նման մի իրավիճակում, երբ գերտերությունների միջև ազդեցության գոտիների վերաճշտման գործընթացներ են սպասվում, երբ խոշոր տերությունները հարկադրված են կենտրոնանալ իրենց ներքին խնդիրների վրա, մեկ էլ Հայաստանն է բացում դահլիճի դուռը, փուչիկներով կայտառ ներս է մտնում ու ասում. «Բարև ձեզ, ահա և՝ ես...»:

Եթե ավելի պատկերավոր արտահայտվենք, ապա Հայաստանի ներկայիս իշխանությունը փորձում է վազել արդեն մեկնած ճեպընթաց գնացքի հետևից, ըստ որում՝ հետապնդում է «կաղ էշ» հեծնած:

Դա, ի դեպ, վստահ ենք, որ շատ լավ հասկանում է նաև Փաշինյանը: Այդ դեպքում ինչո՞ւ է խրախուսում «դեպի Եվրամիություն» էժանագին բեմականացումը: Դրա հնարավոր նպատակներն էլ են, ի դեպ, անկհայտ. նախ՝ խաղում է ներքին լսարանի ու պարզունակ ընկալումներ ունեցողների տրամադրությունների վրա, երկրորդ՝ շարունակում է դրանով ազդել Ռուսաստանի նյարդերի վրա, ի լրումն՝ իրեն բնորոշ պարզունակ մոտեցումներով կարծում է, որ կարող է այդ «եվրոխաղը» ինչոր տեղ սաղացնել նույն Ռուսաստանի վրա: Կարճ ասած՝ էլի մակերեսային, պարզունակ մոտեցումներ ու ակնկալիքներ են, որոնք միգուցե (այն էլ՝ մեծ վերապահումով) կարող են պահի տակ ինչոր բան տալ անձամբ Փաշինյանին, բայց թե՛ ընթացիկ, թե՛ հեռանկարային առումներով բացարձակապես ոչինչ չեն տալու Հայաստանին: Հակառակը՝ եղած խնդիրներն էլ ավելի են խորացնելու:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել