Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ է հայտնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «չորեքշաբթի առավոտյան»։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի առավոտյան հեռախոսով խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, CNN-ին հայտնել է աղբյուրը», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Փետրվարի 8-ին Թրամփը New York Post-ին ասել է, որ հեռախոսով խոսել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ուկրաինական հակամարտությունը։ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ ունի «կոնկրետ ծրագիր»՝ դադարեցնելու մարտերը և հույս ունի արագ կարգավորման: Նա նաև նշել է, որ ինքը «միշտ լավ հարաբերություններ է ունեցել Պուտինի հետ» և ասել, որ Ռուսաստանի ղեկավարը ցանկանում է դադարեցնել հակամարտությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































