Պատանդների փոխանակումը մերժելու ՀԱՄԱՍ-ի քայլը նշանակում է պատերազմի վերադառնալու որոշում. Իսրայելի ԱԳ նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 15-ին պատանդների փոխանակումը մերժելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քայլը նշանակում է պատերազմի վերադառնալու որոշում։
Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը Իսրայելում Եվրամիության դեսպանների հետ հանդիպման ժամանակ։
«Պատանդներին չազատելու մասին ՀԱՄԱՍ-ի որոշումը նշանակում է պատերազմ վերադառնալու որոշում։ Մենք պատրաստ ենք, եթե ՀԱՄԱՍ-ը փորձի հարձակվել Իսրայելի վրա»,- ասել է նա։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի խոսնակ Աբու Ուբեյդան ասել էր, որ շարժումը որոշել է հետաձգել շաբաթ օրը նախատեսված պատանդների ազատ արձակումը «Իսրայելի կողմից պայմանավորվածությանը չկատարելու» պատճառով։
Ի պատասխան՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իր պետությունը կվերսկսի պատերազմը Գազայում, եթե մինչև փետրվարի 15-ի կեսօր ազատ չարձակվեն պատանդները։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































