Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մարդիկ սովորաբար չեն ապրում նման դեպքերում». Հասմիկ Խոջյանը պատմել է, թե ինչու է հայտնվել հիվանդանոցում

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն օրերս անսպասելի հայտնվել է հիվանդանոցում: Պատճառն ու մանրամասները նա իսնտագրամյան իր էջի միջոցով պատմել է հետևորդներին:

«Մի քանի բառով պատմեմ, թե ինչ է եղել ու թե ինչքան շնորհակալ եմ Աստծուն, ընտանիքիս, բժիշկներին, ընկերներիս ու ձեզ՝ ձեր անթիվ ուժ տվող նամակների համար.

Գիշերվա ժամին արթնանում եմ որովայնի հատվածում սուր ցավից: Արթնացա լաց լինելով ու մի քանի րոպե փորձեցի շարժվել, բայց չկարողացա: Երբ եկավ Շտապօգնությունը, հրաժարվեցի հիվանդանոց տեղափոխվել, ստորագրեցի, ցավազրկեցին և գնացին:

Քնեցի, բայց դրան հաջորդող մի քանի ժամերի ընթացքում մի քանի րոպեն մեկ կորցնում էի գիտակցությունս՝ խլանում էին ականջներս, թմրում վերջույթներս, մարմնիս ջերմաստիճանը կտրուկ փոփոխվում էր: Իսկ, թե երբ էի ուշքի գալիս, չգիտեմ, բայց իմ զգացողությամբ դա տևում էր մի ակնթարթ:

Հաջորդ շտապօգնությունը երբ հասավ, արդեն գրեթե ոչինչ չէի ընկալում, բայց հրաշք մասնագետները կարծիքս հաշվի չառան ու ինձ տեղափոխեցին մոտակա հիվանդանոց:

Ջերմությունս 35 աստիճան էր, ճնշումս 70/30, հրաշքով տեղ հասանք ու իմ չարչարանքները տևեցին ևս մի քանի ժամ: ԿՏ հետազոտությամբ որովայնում տեսան հեղուկ, որոշվեց, որ ելքը անհապաղ վիրահատությունն էր: Ասել էին, որ մոտ 200 մլ հեղուկ կա:

Մի քանի ժամ անց նորից շտապ օգնություն կանչեցին, որ այդ հիվանդանոցից տեղափոխեն այլ հիվանդանոց, որպեսզի ընտանիքիս  անդամների սուբյեկտիվ կարծիքով ավելի ապահով ձեռքերում իրականացնեն վիրահատությունը: Եվ դա ճիշտ որոշում էր, քանի որ բժիշկների ու ամբողջ բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմը ու դրական վերաբերմուքը կարևոր են անկախ ծագած խնդիրներից:

Ճանապարհին ես արդեն գիտակցում էի պահի լրջությունը, չնայած չէի ուզում վիրահատվել, հույս ունեի այլ ելք կգտնեն, բայց այլևս շնչել չէի կարողանում՝ խեղդվում էի արյան մեջ:

Հասանք տեղ, անհապաղ նախապատրաստեցին ու տարան վիրահատարան: Այստեղ ես էլ վախեցա, երբ սոնոգրաֆիկ հետազոտության էկրանին նայեցի ու տեսա, որ բոլոր ներքին օրգաններս բառի բուն իմաստով լողում էին արյան մեջ:
Մարդիկ սովորաբար չեն ապրում նման դեպքերում, բայց ես ու կյանքը սիրում ենք իրար:

Վիրահատության ժամանակ հանել են իմ ներսում լցված շուրջ 2 լիտր արյուն, բայց արդարության համար հիշենք, որ 200 միլիգրամը և 2 լիտրը խիստ տարբերվում են իրարից: Օրգաններից մեկը պայթել էր (կույրաղիքը չէր) և սկսվել էր այդ ներքին արնահոսությունը: Հետո, իհարկե, լրացնելու համար ինձ արյուն են փոխպատվաստել ու հիմա ես ապրում եմ:

Ժտալով եմ ասում սա, բայց հասկանում եմ, որ դժողքի մեջով անցանք բոլորս ու շնորհակալ եմ Աստծու շռալության համար, որովհետև նմանատիպ ևս մեկ դեպք եղել էր Նարեի ծնվելուց ու էլի «հրաշքով էի փրկվել»:

Ապրում եմ, երջանիկ են ու շնորհակալ»,- գրել է Հասմիկ Խոջյանը

 Հետևեք մեզ՝ այստեղ

Հաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն