Չելսին Իսկոյի համար առաջարկել է 28 մլն եվրո, սակայն Ռեալը մերժել է այն
ՍՊՈՐՏԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով։ Այդ մասին տեղեկացնում է «Mirror»-ը։
Հաղորդվում է, որ անգլիական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 28 մլն եվրո, սակայն այն մերժվել է։ Մոուրինյոն Իսկոյին դիտարկում էր որպես փոխարինող բրազիլացի կիսապաշտպան Օսկարին, ով հնարավոր է հեռանա Թուրինի «Յուվենտուս»։
«AS»-ի համաձայն՝ այդ տրանսֆերը չի կայացել, քանի որ «արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեծ հույսեր է կապում իսպանացու հետ։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



