Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կովկասյան մի պանրի պատմություն. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կովկասյան պանիրների սիրահարներին ծանոթ է ադիգեական պանիրը. դա փափուկ տեսակի պանիր է, որը պատրաստվում է ամբողջական պաստերիզացված կաթից, ունի թարմ բույր և փափուկ կաթնային համ։ Չերքեզների մոտ ավելորդ քաշը համարվում է վատ վարք, և զարմանալի չէ, որ նման ավանդույթներով ժողովուրդը պարտավոր էր ունենալ թեթև և համեղ պանիր։ Յուրաքանչյուր ոք, ով երբևէ փորձել է այդ պանիրը, հավանաբար նկատել է դրա նմանությունը միջերկրածովյան ֆետային: Ադիգեական պանիրն իսկապես շատ է նման ֆետային, բայց, ի տարբերություն դրա, այն ավելի քիչ է աղի և ավելի հեշտ է պատրաստել։ Ադիգեական պանիրը պետք է ուտել անմիջապես պատրաստելուց հետո, այն լավ համադրվում է թարմ բանջարեղենի և կանաչեղենի հետ, բայց կարելի է նաև ապխտել կամ տապակել։ Թարմություն, օգտակարություն և պատրաստման հեշտություն. ահա թե ինչն է բնորոշում ադիգեական պանրի էությունը:

Ըստ լեգենդի, այս պանիրը պատրաստելու գաղտնիքը մի երիտասարդ աղջկա է փոխանցել ընտանի կենդանիների հովանավոր աստված Ամիշը: Աղջիկը փոթորկի ժամանակ կենդանիների հոտ է փրկել և որպես վարձատրություն ստացել Ադիիֆ անունը, որը նշանակում է Թեթև ձեռք, և պանրի բաղադրատոմսը։ Մեկ այլ լեգենդ պատմում է խիզախ Կուիցիկայի մասին, որի հետ մայրը թարմ պանիր է դրել ճանապարհ գնալիս։ Ճանապարհին Կուիցիկան հանդիպել է միաչքանի հսկա Ինիժային և առաջարկել գրազ. հսկան ձեռքում քարեր է ջարդել, իսկ Կուիցիկան սեղմել է քարի տեսք ունեցող պանրի գլուխը, որից շիճուկ է հոսել, այսինքն՝ քարից ջուր է քամել, և հսկան ընդունել է, որ Կուիցիկան իրենից ուժեղ է: Բայց այս պատմությունը տարածված է այլ ժողովուրդների շրջանում ևս՝ տարբեր ազգային պանիրների առումով:

Ադիգեական պանիրը ի սկզբանե կոչվում էր մատեկուաե: Դա երկու բառի բաղադրյալ բառ է՝ mate-զամբյուղ և kuae-պանիր: Ռուսաստանում ադիգեական պանիրը հայտնի է դարձել 19-րդ դարի կեսերին, բայց իրական հաջողության այն հասել է արդեն խորհրդային տարիների 70-80-ական թվականներին: 1980 թվականին ադիգեական պանիրն է օգտագործվել Մոսկվայի Օլիմպիական խաղերի ժամանակ՝ գունավոր փաթեթավորումով և որպես արդեն գրանցված ապրանքանիշ: 2009 թվականի սեպտեմբերին այն ստացել է աշխարհագրական անվանումով ապրանքի կարգավիճակ, և այժմ միայն Ադիգեայի ձեռնարկություններն իրավունք ունեն օգտագործել «Ադիգեական պանիր» անվանումը:

Ադիգեական պանրի համար օգտագործվում է այծի, ոչխարի կամ կովի կաթ։ Կաթը տաքացնում են մինչև 95 աստիճան, 15-30 րոպեի ընթացքում խմորած կաթի շիճուկ են լցնում դրա մեջ և աստիճանաբար կաթնաշոռում։ Կոագուլյացիայի ենթարկված կաթի թրոմբները պահվում են 5 րոպե, որից հետո հանվում է շիճուկի կեսը։ Պանրի տաք զանգվածը դրվում է ուռենու բարակ ճյուղերից պատրաստված հատուկ «bzhele» զամբյուղների մեջ, որոնք պանրի կողքերին թողնում են գեղեցիկ ակոսավոր հետքեր։ Շիճուկից պանիրը քամում են, իսկ մակերեսին աղ անում։ Պատրաստի պանիրը թարմ վիճակում ուտում են մի քանի օր կամ մեկ շաբաթ։ Վակուումային փաթեթավորման շնորհիվ ժամանակակից արտադրությունը թույլ է տալիս երկարացնել պահպանման ժամկետը մինչև մեկ ամիս:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ