Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը պատեպատ է նետվում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անզեն աչքով էլ նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանը ցայտնոտի մեջ է: Ու դա ամենից առաջ ակնհայտ է նրա իսկ հրապարակային ցուցադրական պահվածքից ու սոցցանցային հիպերակտիվությունից: Նրան, երևի թե, թվում է, որ լրահոսում ինքը «քչություն է անում»: Ու, թերևս, ձգտում է 7/24 ռեժիմով ակտիվության:

Ակնհայտ է նաև, որ Նիկոլ Փաշինյանը իր մերձավորներից ու թիմակիցներից ոչ մեկին չի ուզում թողնել այդ «սև գործը», ավելի ճիշտ՝ չի էլ վստահում ու ամեն ինչ, ինչպես ասվում է, ինքն է անում. ձվածեղից մինչև ցուցադրաբար ավտոբուս նստելը (իջնելը):

Բայց մյուս կողմից՝ այդ ամենը նրան առանձնապես չի օգնում: Նա առանց այդ էլ հասցրել է գրեթե 7 տարվա ընթացքում շատերին ձանձրացնել իր մշտական սոցցանցային ակտիվությամբ ու «չուտվող» հայտարարություններով, հակասական ու մերժելի արտահայտություններով, էժանագին շոուներով:

Հատկանշական է, օրինակ՝ այն, որ Նիկոլ Փաշինյանը մեկ ամբողջ շաբաթ պետական միջոցների հաշվին ԱՄՆ էր մեկնել՝ շրջագայության, թեպետ պաշտոնական հաղորդագրություններում դա հիշատակվեց որպես աշխատանքային այց: Իբր աշխատում էր, էլի: Ու ո՞րն էր այդ աշխատանքը: Գործնականում Փաշինյանը ոչինչ չասող մի քանի հանդիպումներ ունեցավ, որպես «հայ համայնք» հավաքված մի չորս տասնյակ մարդկանց հանդիպեց՝ անհաջող փորձելով «կռուտիտ լինել» ավելի վաղ Ցեղասպանությունը կասկածի տակ դրած իր հայտարարություններից, մասնակցեց ինչ-որ կրոնական խորհրդաժողովի, որին ոչ մի պետության առաջին դեմք չկար, ու՝ վերջ: Հա, մեկ էլ մի ընթրիքի մասնակցեց, որտեղ նույնիսկ սեղանների շուրջ չէր նստած, այլ, ասպես ասած, «կողքանց», որպես դիտորդ:

Իսկ ԱՄՆ փոխնախագահի հետ «ոտքի վրա» արված հեռախոսային լուսանկարը կարելի է շրջանցել: Դա, ակներևաբար, բացառապես դյուրահավատների վրա ազդող (դա էլ է վիճելի արդեն) պատկեր ստանալու համար էր:

Ի վերջո, Փաշինյանը վերադարձավ Հայաստան, ինչոր ծրարներ բացեց ու... գնաց ավտոբուսի թվային տոմս գնելու, ինչը, ի դեպ, նույնպես չստացվեց, համենայն դեպս՝ իր խոստովանությամբ:

Բայց, ինչպես ասվում է՝ մեկ րոպե:

Պետական միջոցների, նույնն է, թե՝ հերոս հարկատուների հաշվին երկրի թիվ 1 վարձու աշխատողը 7 օրով մեկնել է Միացյալ Նահանգներ: Իրենց ասելով՝ «աշխատանքային այցով»: Ի՞նչ աշխատանք է կատարել: Մի՞թե այդ աստիճանի ոչինչ չկար ասելու, որ նա ոչինչ չասաց, չամփոփեց իր այցի արդյունքները, եթե այդպիսիք կային: Փաստորեն, իսկապես ասելիք չկար:

Հիմա էլ մեկնել է Ֆրանսիա՝ արհեստական բանականության խնդիրներին վերաբերող գագաթաժողովի: Հընթացս, Էմանուել Մակրոնի հետ հանդիպում է նախատեսված:

Մյուս բնութագրական պահն այն է, որ ԱՄՆ-ից դեռ մի կարգին չվերադարձած, Փաշինյանը մի քանի սոցցանցային ակտիվացում ունեցավ ու բոլորն էլ հանրային տրանսպորտի հետ կապված: Նախ՝ հայտարարեց, թե թվային հարթակով չի կարողացել ավտոբուսի տոմս առնել, որովհետև համապատասխան թվային հմտություններ չունի: Սա զարմանալի է, քանի որ Նիկոլ Փաշինյանն, ինչպես հայտնի է, դիրքավորվում է որպես ամենագետ, նա միշտ ձև է բռնում, թե ամեն ինչից հասկանում է, հարկային խնդիրներից մինչև տիեզերագնացություն, ավտոմեքենաշինությունից մինչև գիտության կազմակերպում: Ու մեկ էլ, հո՛պ, անակնկալ, «թվային հմտություններ» չունի՞: Այդ առումով ամենից տարօրինակն ու զավեշտականը նրա հետևությունն է, թե պետք է, ուրեմն, «թվային հմտություններ» ձեռք բերել, որպեսզի կարողանա... ավտոբուսի տոմս գնել:

Փաշինյանի այդ «հայտնագործությունը» ֆեյսբուքյան օգտատերերն ամենևին չգնահատեցին ու հենց իր գրառման ներքո բավականին նախշազարդ դիտարկումներ եղան: Մասնավորապես, մարդիկ միանգամայն տեղին նկատում էին, թե այդ ի՞նչ կարգի բարդացված համակարգ է, որ ավտոբուսի տոմս ձեռք բերելու պրիմիտիվագույն մի բանի համար թվային չգիտես ինչ հմտություններ են պահանջվում: Կամ ինչո՞ւ պիտի 40, 50 կամ 60 տարեկան մարդը ինչ-որ «թվային հմտություններ» ունենա, ինչ է թե՝ ավտոբուսի տոմս է գնում, ընդամենը:

Բայց, ինչպես ասվում է, չշեղվենք բուն խնդրից, այլապես կխորասուզվենք շատերին հետաքրքրած թեմայի, այն է՝ Փաշինյանին փոխադրած ավտոբուսների համարների հետ կապված «կոպերֆիլդյան» երևույթի մեջ: Դա չէ, այնուամենայնիվ, հիմնականը:

Հիմնականն այն է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած իշխանության վարկանիշային անկումը շարունակվում է: Չնայած դա արդեն անկում էլ չի, այլ ամենաիսկական գահավիժում: Դե, մոտենում են իրենց բնորոշ հայտնի 7 տոկոսին:

Ավելին, երկիրը, հասարակությունը, իր գրեթե բոլոր շերտերով, ընկղմվել են լրջագույն պրոբլեմների մեջ. արտաքին-քաղաքական, անվտանգային, իրավական, սոցիալական, տնտեսական: Ֆորմալ առումով՝ կա կառավարություն, կա իշխանություն, բայց գործնականում այդ իշխանության ղեկավարն զբաղված է բացառապես իրեն տեսախցիկներին «ցույց տալով», ուրիշ ոչինչ: Ոչ մի իրական խնդիր որևէ լուծում կամ վերաբերմունք չի ստանում: Սա՝ այն պարագայում, երբ այդ խնդիրների մեծ մասի հարուցիչը հենց Փաշինյանի գլխավորած կառավարությունն է:

Այո, Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն կաշվից դուրս է գալիս՝ նավից շտապում է «պարահանդես», «պարահանդեսից»՝ նավ: Նիկոլ Փաշինյանն ինքզինքը պատեպատ է զարկում, բայց բացառապես իր սուզվող վարկանիշը մի կերպ ջրի երեսին պահելու համար: Նա համառ ջանքեր է գործադրում, բայց միայն... ինքն իրեն որպես իշխանություն պահելու համար: Իսկ թե ինչ կկատարվի կամ թե ինչ է կատարվում Հայաստանի հետ, դա Փաշինյանին արդեն չի հետաքրքրում ու, մեր մեջ ասած, առաջներում էլ առանձնապես չի հետաքրքրել («կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»):

Մեծ հաշվով, կարծում ենք, արդարացված են այն գնահատականները, որ Փաշինյանը հայտնվել է ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին մեկուսացման, ոչ մեկին պետք չլինելու (Բաքվից ու Անկարայից բացի) վիճակում: Նման պայմաններում էական է այն, թե իրապես ընդդիմադիր ազգային ուժերը կկարողանա՞ն հնարավորինս արագ համախմբվել ու իրացնել համաժողովրդականի բնույթ ստացող դժգոհությունը՝ Հայաստանն այս դառը ընթացքից դուրս բերելու համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքը