Երևան, 13.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ ենթաշերտեր կան ԶՊՄԿ աշխատանքի խաթարման տակ, և ովքե՞ր ունեն շահեր. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ամենախոշոր ձեռնարկության ու ամենախոշոր հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական պրոցեսը փաստացի խաթարված էր մոտ տասն օր, քանի որ մի քանի տասնյակ անձ ոչ միայն չէին ներկայանում աշխատանքի, այլև փորձում էին խոչընդոտել մնացյալի՝ աշխատանքի անցնելու ցանկությանն ու իրավունքին:

Երեկ ծավալուն հարցազրույց է տվել «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին՝ մասնավորաբար շեշտելով, թե այն, որ կոմբինատի վրա ցանկացած ճնշման պատճառ հենց կոմբինատի մեծ նշանակությունն է, հասկանալի է բոլորին։ «Միանգամայն հասկանալի է, որ տարբեր ուժեր ցանկանում են օգտագործել իրավիճակն իրենց շահերի համար, վերահսկողություն ունենալ կոմբինատի վրա»,-ասում է Խուդոլին:

Խոսելով պահանջների մասին՝ գլխավոր տնօրենը նշում է, որ արտադրության դադարեցումը տեղի է ունեցել մի խմբի կողմից` աշխատավարձերի ուլտիմատիվ բարձրացման պահանջից հետո։ «Կոմբինատում ամենաբարձր աշխատավարձն է, և ոչ միայն Հայաստանում։ Մեզ համար աշխատավարձերի համակարգի մասին հետազոտություն իրականացնող միջազգային ընկերության տվյալների համաձայն` ունենք ամենաբարձր աշխատավարձը միջինացված, ոչ միայն Հայաստանի մասշտաբով, այլ նաև` ԱՊՀ տարածաշրջանի երկրների: Ես նույնիսկ չեմ խոսում սոցիալական արտոնությունների մասին, բոլորը գիտեն, և դա միանշանակ ճշմարտություն է, որ որևէ այլ ձեռնարկությունում նման արտոնություններ չկան։ Այս երեք տարվա ընթացքում 2021 թվականից հետո մենք վերականգնել ենք «ստաժիրովկան», 13-րդ աշխատավարձը։ Տարեկան պարգևավճարի գործակիցը, որը երբևիցե չի գերազանցել 1-ը, ավելացրել ենք 50 տոկոսով, այսինքն՝ պարգևավճարի գործակիցը հասցրել ենք ռեկորդային ցուցանիշի, հասցնելով մինչև իսկ 1,4-1,5 ու դա էլ բոլորդ գիտեք»,-ասում է Խուդոլին և հավելում, որ այն մարդիկ, ովքեր այս անօրինական գործողությունների հեղինակն են և հիմնական հրահրողները, իր պատկերացմամբ, չեն ներկայացնում կոլեկտիվին, չեն ներկայացնում կոլեկտիվի տեսակետը, լեգիտիմ չեն:

«Մենք հասկանում ենք՝ ինչու են սկսվել այս անօրինական գործողությունները, դա շատ պարզ է... Առաջինը հետաքրքրությունն է կոմբինատի նկատմամբ, և երկրորդը՝ այն մարդիկ, ովքեր պլանավորել են այս գործողությունները, մոլորեցնում և օգտագործում են կոմբինատի կոլեկտիվին իրենց անձնական նպատակներին հասնելու համար»,-նշում է ԶՊՄԿ գլխավոր տնօրենը:

Նա նաև ասել է, որ այն ամենը, ինչ կոմբինատի ղեկավարությունը խոստացել է, կատարվում է. «Ես միանգամայն երաշխավորում եմ, որ առաջին հերթին աշխատավարձերի համահարթեցման համակարգը, որը խոստացել ենք, առաջիկա ամիսներին արդյունքներ կտա, և հետագայում էլ այն լրամշակվելու է։ Դա կբերի միջինը աշխատավարձերի մոտ 20 տոկոս բարձրացման։ Պատրա՞ստ ենք արդյոք մենք հետագայում ևս շարունակել վերանայել աշխատավարձային համակարգը և առավել կատարելագործել այն ու վերանայել: Միանշանակ։ Երկրորդը՝ շատ հարցեր հնչեցին բժշկական ապահովագրության վերաբերյալ։ Մենք անցած տարի մրցույթ ենք անցկացրել, և հաղթեց մի ընկերություն, որի հետ մենք շատ խնդիրներ ունեցանք, քանի որ այն չի կարողանում իր առջև դրված պահանջները կատարել։ Մենք տեսնում ենք դրանից բխող ռեակցիան, և միանշանակ երաշխավորում, որ առաջիկայում նոր մրցույթ կհայտարարվի, որի պայմանը կլինի ոչ թե էժանությունը, այլ այն երաշխիքը, որ մեր պահանջները բժշկական ծառայության ապահովման առումով անառարկելիորեն կկատարվեն: Դա ես երաշխավորում եմ։ Ավելին, մենք մտածում ենք սեփական ապահովագրական ծառայությունը ստեղծելու մասին` կոմբինատի ներսում։ Հաջորդ հարցը վերաբերում է աշխատանքի պայմաններին։ Մենք գիտակցում ենք, որ անելիքներ շատ կան և այդ ուղղությամբ արդեն իրականացրել ենք տեխնիկական աուդիտ։ Յուրաքանչյուր արտադրամասի համար առանձին կներկայացնենք կատարվելիք փոփոխությունները։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ է անհրաժեշտ անել, ինչպես և ինչպիսի ժամկետներում։ Այս խնդրով ի սկզբանե զբաղվում էինք: Այդ հարցերը լուծելի են և լուծվում են, կա՞ր անհրաժեշտություն այդ պատրվակով կոմբինատը կանգնեցնել։ Իմ պատկերացմամբ՝ ո՛չ։ Բայց որոշ ուժեր, ակնհայտորեն, որոշել են այդ հարցերն օգտագործել գործադուլ կազմակերպելու համար, ներկայացնելով, թե գործադուլը միակ ամենաճիշտ քայլն է` այս իրավիճակում»:

Ի՞նչ ելքեր է տեսնում տնօրենը: «Տարբերակ առաջին՝ դուրս ենք գալիս աշխատանքի, շտկում ենք ստեղծված իրավիճակը, գործում ենք յուրաքանչյուրս մեր պարտականությունների շրջանակներում, կոմբինատը վերսկսում է արտադրությունը ու արտադրանքի, խտանյութի առաքումը, և հնարավոր կլինի կատարել վճարումները, այդ թվում՝ աշխատավարձի մասով լիարժեք և ժամանակին։ Երկրորդ տարբերակը. եթե աշխատավորները համարում են, որ կարելի է կանգնել, շարունակել չաշխատել, այդ տարբերակը նույնպես հնարավոր է։ Այդ դեպքում կոմբինատը շարունակելու է տնտեսման խիստ ռեժիմով աշխատել՝ սահմանափակելով ու հետաձգելով բոլոր վճարումները օրենքի սահմանված կարգով։ Դրանից բոլորը կտուժեն: Ես աշխատանքից հեռացրել եմ 8 անձի, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել գործադուլի կազմակերպման գործում։ Եվ ես համարում եմ, որ հենց այս մարդկանց միջոցով է կոլեկտիվը օգտագործվել երրորդ ուժերի կողմից։ Որևէ մարդ, նրանցից բացի, այլևս չի հեռացվելու։ Այնպես որ, հանգիստ ներկայացեք աշխատավայր։ Բայց ես գիտեմ, որ որոշ ուժեր, նաև անձինք, որոնք անգամ չեն աշխատում կոմբինատում , և անգամ որոշ մարդիկ, ովքեր չեն էլ ապրում Քաջարանում կամ Կապանում, հիմա գտնվում են այստեղ և մասնակցում են այս ապօրինի գործողություններին։ Ավելին, շատ են դեպքերը, երբ ուղղակի սպառնում են մեր աշխատակիցներին, որպեսզի նրանք դուրս չգան աշխատանքի որևէ պարագայում։ Ես կոչ եմ անում, բնականաբար, գնալ աշխատավայր, երաշխավորում եմ իմ և կոմբինատի ղեկավարության կողմից, որ կապահովենք աշխատանքի ներկայացած յուրաքանչյուր մարդու անվտանգությունը։ Յուրաքանչյուր միջադեպի առթիվ, միանշանակ, դիմելու ենք պատկան մարմիններին, սա արդեն նշանակում է բոլոր կարմիր գծերի հատում, երբ սկսում են սպառնալ մարդկանց։ Դա չի մնալու անարձագանք։ Մենք ստեղծելու ենք անանուն հարթակ, որ ցանկացած իրավիճակի մասին բոլորը կարողանան բարձրաձայնել, և ամեն դեպքի առթիվ մենք դիմելու ենք իրավապահ մարմիններին։ Մեր աշխատակիցների անվտանգությանը ոչինչ չի սպառնալու, այդպիսի բան չի լինելու, կարող եք վստահ լինել»,ամփոփում է Խուդոլին:

Ի դեպ, ի հավելումն՝ նշենք, որ այս օրերին ավելի մեծ թափով է ակտիվացել ադրբեջանական քարոզչամեքենան՝ ընդդեմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի: Զուգադիպությո՞ւն է: Հազիվ թե:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Կյանքից անժամանակ հեռացել է կոնտրաբասահար Արայիկ Խաչատրյանը ԱՄՆ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը Լիբանանի հարավին հասցված իսրայելական նոր ավիահարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել. զոհերի թվում քաղաքապետ կա Անգլիայի հավաքականում միայն մեկ համաշխարհային մակարդակի խաղացող կա. Նևիլ Ռուսաստանում մեկնաբանել են դեպի Ղրիմ տանող կամուրջների վրա հարձակումը 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԻրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Ընտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԻսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրումը կիրակի օրը տեղի չի ունենա Նիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներ Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ «Ոսկե ծիրան» 2026-ի գլխավոր պաստառն այս տարի նվիրված է պոեզիային Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը․ Պակիստանի վարչապետ Ուկրաինան հարձակվել է Զապորոժիեի ատոմակայանի տրանսպորտային արտադրամասի վրա ԿԸՀ-ն կամփոփի քվեարկության վերջնական արդյունքները Արևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքիՓաշինյանը Հայաստանը տարավ մի տեղ, ուր չպետք է տաներ. Քոչարյան ՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱՀԱԶԱՆԳ. միրգ-բանջարեղենի մեջ հայտնաբերված այս նյութը չափազանց թունավոր էՄանդատները պայքարի լուրջ գործիք են, բայց վերջնական որոշում չկա․ Քոչարյան Փաշինյանն այդպես էլ չստացավ ընտրողների մեծամասնության վստահությունը․ Մենուա Սողոմոնյան«Բարգավաճ Հայաստանը» տուժեց սխալ մուտքագրված տվյալների պատճառով․ Արեգ ՍավգուլյանԽստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի կողմից ԵՊՀ դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումը. ՀայաՔվե«Առնվազն 10 տոկոս տարբեր հնարքներով ավելացրել են». Քոչարյանն ընտրությունների արդյունքների մասին Ալի Խամենեիի հուղարկավորությունը տեղի կունենան հուլիսին Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում. կրակոցի հետևանքով «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 14-ամյա տղա Մանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդըԱյս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանՀունիսի 13-ը լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի ծննդյան օրն է Ահազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺամանցից՝ օլիմպիական մարզաձև. երբ և ինչպես ակսեցին ավազի վրա վոլեյբոլ խաղալ. «Փաստ»Ժողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Փրկարարների օգնությամբ քաղաքացիները անվտանգ տեղափոխվել են գետի մյուս կողմ Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 հունիսի). Երկաթուղային վթար Լոռու մարզում. «Փաստ»