Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այս բախտորոշ ժամանակներում սկզբունքային և իմաստուն առաջնորդներն են ունակ ի վերջո բերել կայունություն, որը կարող է ճանապարհ հարթել դեպի իրական ու արդար խաղաղություն Հայաստանի և տարածաշրջանի համար. Արա Այվազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը.

«1971 թ. դեկտեմբերի 1-ին Ջոն Լենոնը ներկայացրեց «Շնորհավոր Սուրբ Ծնունդ (Պատերազմն ավարտված է)»  (“Happy Xmas (War is Over”) երգը, որը երկու տարի առաջ իր գրած «Խաղաղությանը շանս տվեք» (“Give Peace a Chance”) ստեղծագործության հետ դառնալու էր ոչ միայն այն ժամանակ Վիետնամում շարունակվող պատերազմի դեմ, այլև ընդհանրապես հակապատերազմական քաղաքացիական շարժումը խորհրդանշող օրհներգներից:

Մարդկությունը, որը կես դարի ընթացքում դատապարտված էր անցնելու Առաջին աշխարհամարտի և Երկրորդ համաշխարհայինի  խառնարաններով  և ապա «Սառը պատերազմի» տարիներին մերթընդմերթ հայտնվել երաշխավորված միջուկային Արմագեդոնի եզրագծին, իսկապես հոգնել էր բոլոր տեսակի պատերազմներից: Ուստի, մեծ տարածում սկսեց ստանալ այն տեսակետը, որ պատերազմն ինքնին դարձել է քաղաքականապես անընդունելի: Ինչպես միջազգային հարաբերությունների այն ժամանակվա շատ գիտակներ պնդում էին քաղաքական կամքի կարևորությունը, այնպես էլ Լենոնը կարծում էր, որ պատերազմը կավարտվի, եթե մենք դա ցանկանանք:

Այս ամենով հանդերձ, պատերազմներն արմատախիլ չեղան: Ավելին, 21-րդ դարի առաջին քառորդը լեցուն էր կանոնավոր ու անկանոն պատերազմներով, որոնց հաճախականության և տեխնոլոգիական սրընթաց առաջընթացի արդյունքում կործանարարության աննախադեպ աճը մեկ անգամ ևս ի ցույց դրեց այն, որ ուժը մնում ռազմավարական նպատակների հասնելու ամենաարդյունավետ միջոցը։

Վերջին տասնամյակներում ձեռք բերված (հատկապես՝ հայերիս) ցավագին փորձն ունի նաև օգտակար արժեք, քանի որ ստիպում է վերաիմաստավորել միջազգային հարաբերություններում տեղի ունեցող խորքային գործընթացները սպասարկող տարբեր արժեհամակարգային օրակարգերն ու  շատ օգտագործվող և չարաշահվող «խաղաղություն» հասկացությունը։ Այս սիրված բառն ունի շատ տարբեր  երանգներ, բազմաբնույթ է իր իմաստներով և, որպես կանոն, հաճախ բացահայտ շահագործվում և չարաշահվում է քաղաքական քարոզիչների կողմից՝ իրենց նպատակների համար:

Որքան էլ մեզ թվա հակառակը, այդուհանդերձ պատերազմը մեր տարածաշրջանում չի ավարտվել, քանի դեռ հարևանը պատրաստ է ուժի միջոցով մեծագույն տառապանքներ պատճառել հայերիս՝ իր անվերջանալի թելադրանքները չկատարելու դեպքում: Միևնույն ժամանակ, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր նրանք, ովքեր հանուն «խաղաղության» հրաժարվում են որպես հակազդեցության միջոց՝ զսպող ուժի կիրառումից, հայտնվում են հակառակորդի ողորմածության ներքո: Հետևաբար, կեղծ խաղաղության քարոզումը պակաս վտանգավոր չէ, քանի որ ինքնաոչնչացման տանող բարոյական դեգրադացիայի միջոցով ներսից քանդելով արտաքին կործանմանն ընդդիմացող ինքնապաշտպանման պատնեշները, ավելի է գայթակղում հակառակորդին:

Պատերազմների ամենակարևոր թիրախը հենց հակառակորդ հասարակության մտքերին ու հոգուն տիրանալն է: Մեզ մոտ խաղաղության հասնելու համար նախապատվություն է տրվել ոչ թե արտաքին անբարենպաստ գործոնները մեր ուժերի սահմաններում չեզոքացնելուն և սակավաթիվ հեռանկարային հնարավորություններից օգտվելուն, այլ՝ Հայաստանն ու հայ ժողովրդին փոխակերպելուն: Ազգ-պետություն հասկացության առաջին և առանցքային տարրը՝ «ազգայինը» փոխարինվում է «պետականով», որը հեռու գնացող հետևանքներ է ունենալու: Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու դերի նսեմացումը, հայ ժողովրդի պատմության վերափոխումը, ազգային խորհրդանիշների վիճարկումը, դեպի ժխտման և ուրացման տանող Հայոց ցեղասպանության ռեվիզիոնիզմի փորձերը, ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ պետական բոլոր կայքերից նյութերի հեռացմամբ Արցախի մասին հիշողության ջնջումը, հայկական Սփյուռքի օտարումը՝ այս և այլ «հեղափոխական» նախաձեռնություններն անվանում են «գաղափարական վերափոխում», որի արդյունքում խոստանում են «իրապես անկախ պետականություն և խաղաղություն»: Բաքվում այդ նպատակը անվանում են Հայաստանի ապազգայնացում: Չի բացառվում, որ վաղը մեր պաշտպանողական ամենակարևոր սյունը՝ ազգ-բանակը վերածվի այսպես կոչված պրոֆեսիոնալ բանակի, որի արդյունքում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի կամ ընդհանրապես կվերանա: Ադրբեջանում սա անվանում են ապառազմականացում:   

Հայ ժողովուրդը միշտ է ցանկացել խաղաղություն: Այնուամենայնիվ, ազգային կենսական շահերի զոհաբերմամբ և, ինչպես մեկ այլ հայտնի երգիչ էր նշել, «Կռանալով այս փոփոխվող աշխարհի առջև», խաղաղություն չես ստանում: Այս տեսակի խաղաղությունից օգտվելու են մնացած բոլորը, բացի մեզանից: Միջազգային տարբեր դերակատարներ երեսպաշտորեն կողջունեն, կքաջալերեն և կծափահարեն այսպես կոչված խաղաղության գործընթացը, բացարձակապես անտարբեր լինելով այն բանի հանդեպ, թե որքան կենսունակ պետություն կմնա Հայաստանը այդ «խաղաղության» արդյունքում: Ինչպես դիպուկ նշել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ լորդ Ռոբերտ Սոլսբերին. «Միշտ մեծ թյուրընկալում է առաջանում փոքր մասշտաբով քարտեզների օգտագործումից»:

Ջոն Լենոնն իր երազանքներն արվեստի միջոցով արտահայտող հանճար էր, որի ձայնը լսելի էր և ազդեցիկ: Պետական այրերի մեծությունն ու ազդեցությունը գնահատվում են ազգային շահերի սպասարկմանը միտված իրենց հեռատես քաղաքականությամբ, հատկապես ճգնաժամերի ընթացքում: Այս բախտորոշ ժամանակներում սկզբունքային և իմաստուն առաջնորդներն են ունակ ի վերջո բերել կայունություն, որը կարող է ճանապարհ հարթել դեպի իրական ու արդար խաղաղություն Հայաստանի և տարածաշրջանի համար»:

Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել