Բրիտանացի գիտնականները մարդու սաղմերի ծագումնաբանական վերափոխման թույլտվություն են ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեծ Բրիտանիայի գիտական հանրակցությունը մարդու սաղմերի վերափոխման թույլտվություն Է ստացել: Այս մասին հայտարարել Է թագավորության Մարդու բեղմնավորման եւ սաղմնաբանության ծառայությունը: Ինչպես հաստատում են բրիտանական զանգվածային լրատվամիջոցները, նման թույլատրագիր Մեծ Բրիտանիայում տրվել Է առաջին անգամ, տեղեկացն ում Է «Արմենպրես»-ը:
«Մեր լիցենզիոն կոմիտեն հաստատել Է Ֆրենսիս Քրիկի անվան ինստիտուտից դոկտոր Քեթի Նիականի՝ այն լաբորատոր հետազոտության թույլատրագրի վերականգնման պահանջը, որը ներառում Է (մարդու) սաղմերի համագենի «խմբագրում»,- ասված Է հայտարարության մեջ:
Այս թույլատրագրի տրման ժամանակ կարգավորիչ ծառայության պայմանը հետազոտության բարոյական նորմաների պահպանումն Է եւ կանանց ծագումնաբանորեն վերափոխված սաղմերի պատվաստման անթույլատրելիությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



