Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հերթապահության ժամանակ նկատել են «Յաշմա» ջոկատը․ նռնակը պայթեցրել է, որ գերի չընկնի»․ 112-րդ դիրքից ոչ ոք հետ չեկավ

ՎԻԴԵՈ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արուսյակ Աբրահամյանը երեք որդի ունի։ Մեծը՝ Գեղամը, մասնակցել է 2020 թվականի Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմին։ Շուրջ 30 օր որդուց լուր չի ունեցել։ Հեռուստացույցով պատահական տեսել է ու իմացել, որ տղան ողջ է։ Պատերազմի ավարտից հետո սակայն որդին տուն չի վերադարձել, մնացել է ու շարունակել ծառայել։ Ու վերադարձել է միայն այն ժամանակ, երբ լսել է եղբոր զոհվելու մասին լուրը։

Միջնեկ որդին՝ Վազգեն Զարգարյանը, ծառայել է Ջերմուկում։ Մասնակցել է 2022 թվականի թշնամու սանձազերծած ագրեսիային ու անմահացել։

«Ինձ ամաչելու առիթ չի տվել երբեք։ Բարձր գլխով էի գնում իր ժողովներին։ Հպարտանում էի իրենով։ Շատ խայթող հումոր ուներ, բայց ոչ ոք չէր նեղանում իրենից, յուրահատուկ հրաշք էր։ Տարբերվում էր մյուս տղաներիցս։ Իմ միջնեկն էր, բայց իր խոսքը բոլորը հաշվի էին առնում, իր խորհուրդները լսում էին։ Ինձ համար միայն որդի չի եղել, ընկեր, խորհրդատու, ես իր խոսքով էի առաջնորդվում։ Կարողանում էր այնպես անել, որ իրեն բոլորը լսեն։ Մեծ որդուս ժամանակ շատ բան չէի հասկանում։ Վազգենիս հետ ամեն ինչին մասնակցել եմ։ Այնքան էի հպարտանում, որ երկու որդիս զինվորներ են, զինվորի մայր եմ»,- Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմում է Արուսյակ Աբրահամյանը։

Նշում է, որ որդիներին դեռ մանկուց դաստիարակել է այնպես, որ նրանք հստակ իմանան՝ պետք է ծառայեն․ «Ասում էի՝ ես ոչ մեկի մամայից լավը չեմ, քանի զինվոր է կանգնած սահմանին, որ ես քնում եմ, հիմա ձեր հերթն է, դուք պետք է գնաք, որ մյուսների մայրերն էլ հանգիստ քնեն։ Իրենց այդ ոգով եմ դաստիրակաել, չգիտեմ, երևի սխալ եմ արել, բայց իրենք փոքրուց գիտեին, որ իրենք զինվորներ են լինելու»։

Վազգենը բանակ է զորակոչվել վրեժը սրտում։ Շատ դժվար օրեր է անցկացրել 2020 թվականին, երբ եղբորից ոչ մի լուր չի ունեցել։ 

«Երդվել էին, որ եթե որևէ բան պատահի, կամ բոլոր ընկերներով միասին են վերադառնալու կամ ոչ ոք չի վերադառնալու։ Եթե անգամ հնարավորություն ունենան փախչել, պետքը է մնան մեկը մյուսի կողքին։ Այդպես էլ եղել է։ Երկու դիրքից ոչ ոք չեկավ, բացի Արարատից, որը հրաշքով է փրկվել։ Գիշերը մեր քավորը զանգեց ասաց, որ Ջերմուկը ռմբակոծում են, գիտեի, որ Վազգենը դիրքերում է։ Ամուսինս գնաց Ջերմուկ։ 26 օր ինձ չասացին, որ զոհվել է։ Երազներ էի տեսնում, իմ տղան ինձ հուշում էր, որ ինքը էլ չկա։ Գեղամի ժամանակ ամեն ինչ զգացել եմ, իր տագնապները, վախերը, բայց Վազգենիս ժամանակ լրիվ դատարկություն էր։ Ասում էի՝ կամ այնքան լավ տեղում ա իմ երեխան, որ չեմ զգում կամ ինձանից կապը կտրել է։ Ես չէի զգում իրեն։ 26 օր եկեղեցիներում եմ անցկացրել։ Աստծուն ասում էի՝ ոնց Գեղամիս ես փրկել, նույն ձև էլ Վազգենիս կփրկես։ Երևի շատ համարեց, հրաշքը երկու անգամ չէր լինի մի մարդու համար»,-պատմում է մայրը։

Հետագայում նրան հայտնել են, որ հերթապահության ժամանակ նկատել են «Յաշմայի» ջոկատը, հայտնել են դիրքի հրամանատարին, մինչև կհասցնեին պատրաստվել թշնամին կրակահերթ է արձակել։ Խրամատում կանգնած են եղել Արարատն ու Վազգենը։ Երբ Արարատը վիրավորում է ստացել, Վազգենը հորդորել է, որ հեռանա, ինքը շարունակել է պահել դիրքերը։

Իր փորած խրամատներում մնաց Վազգենը, ոչ մի սանտիմետր չնահանջեց ու քաշեց նռնակի ձգանը, որ գերի չընկնի։ 

«Դեմքը անճանաչելի էր շատ մոտ պայթյունից, ԴՆԹ-ով հաստատվեց, որ իմ որդին է։ Բոլորն էլ երդվել էին, որ նռնակը կքաշեն, բայց գերի չեն ընկնի, այդպես էլ արել են»,-պատմում է Արուսյակ Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 Հետևեք մեզ՝ այստեղ

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կոմոտինի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի Հարապետության դրոշի գույներով Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Բենզինը կրկին թանկացել էՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԹեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՏեսանյութ ողբերգական դեպքիցՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Երեխան ընկել է իններորդ հարկի պատուհանից և մահացելՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանՊուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների