Որպես Էրդողանի հարճ` պարագլուխը խնդիր ունի Հայաստանը դարձնելու Թուրքիայի կլիենտ պետությունը. Դավիթ Սարգսյան
ԲԼՈԳԴավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պարագլխի ամերիկյան անփառունակ այցը եզրափակեց նրա միջազգային մեկուսացման շարքը: Արցախի հարցի գերեզմանափոր Շառլ Միշելը պաշտոնաթող է, Էմանուել Մակրոնը ներքին խնդիրների բերումով վաղուց արդեն չի հիշում Հայաստանի «կարևորության» մասին, Պուտինը թշնամի է կարգված, իսկ Թրամփին խորապես մեկ է` այստեղ ինչ անվանումով, սահմաններով ու բնակչությամբ երկիր կլինի:
Պարագլխի «լեգիտիմության» հիմնական աղբյուր Էրդողանն այսուհետ նրա միակ միջազգային հովանավորն է և անգամ պարագլխի անձնական անվտանգության երաշխիքներ միայն նա կկարողանա տալ:
Որպես Էրդողանի հարճ` պարագլուխը խնդիր ունի Հայաստանը դարձնելու Թուրքիայի կլիենտ պետությունը: Բայց վստահաբար չի հաջողելու, և հարցն այն է` Էրդողանը մերձավորարևելյան հատկապես ո՞ր նախկին բռնապետի ճակատագիրն է հյուսում պարագլխի համար...
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



