Հրազդան գետից փրկարարները դուրս են բերել կնոջ մարմին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyаn.com-ը, ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։
Փրկարարները Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից դուրս են բերել կնոջ մարմինը, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է կնոջ մահը։
Պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 66-ամյա Աննա Մ.-ն է։
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



