Չեխիան դադարեցրել է ՌԴ քաղաքացիներին քաղաքացիություն տրամադրելը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեխիայի նախագահ Պետր Պավելն օրենք է ստորագրել, որն արգելում է ռուսներին Չեխիայի քաղաքացիություն ստանալ։ Այս մասին հաղորդվում է նախագահի կայքում։
Եթե ՌԴ քաղաքացիները նույնիսկ հրաժարվեն ռուսական անձնագրերից, շատ դեպքերում անհնար կլինի Չեխիայի քաղաքացիություն ստանալ՝ մինչև ուկրաինական պատերազմի ավարտը, նշում է Ազատություն ռադիոկայանի ռուսական ծառայությունը։
Բացի այդ, քրեական օրենսգրքում նոր դրույթ է մտցվելու, որն արգելում է օտարերկրյա պետությունների հետ առանց թույլտվության համագործակցությունը։
2024 թվականի հուլիսի 3-ից Չեխիան չի ճանաչում ռուսական ոչ կենսաչափական անձնագրերը։ Ռուսաստանի քաղաքացիները, ովքեր ունեն նման փաստաթղթեր, այլևս չեն կարողանա օրինական կերպով բնակվել երկրում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



