Երևան, 25.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ գործով են ձերբակալվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, և ի՞նչ է նախորդել ձերբակալություններին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ գործողություններն իրականացվում են կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում:

Մեր ունեցած տեղեկություններով, ձերբակալվածների թվում են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը, հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Արամ Այվազյանը և այլն:

Թեմայի հետ կապված ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստին»: Մեր տեղեկություններով, այս տարվա առաջին խորհրդակցություններից մեկի ժամանակ, որին մասնակցել են վարչական շրջանների ղեկավարներ, քաղաքապետարանի պաշտոնյաներ, այդ թվում՝ ձերբակալվածներից ոմանք, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, թե իրեն տեղեկություններ են հասնում մասնավորաբար շինթույլտվությունների մասով կոռուպցիոն գործընթացների մասին: Միևնույն ժամանակ ներկաներին զգուշացրել է, որ ինքը համագործակցում է իրավապահների հետ, և եթե այդ տեղեկությունները հաստատվեցին, մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, թեմային անդրադարձ է եղել նաև ձերբակալությունների նախօրեին, այսինքն՝ երկուշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ: Բավական կոշտ խոսակցություն է եղել, ու, մեր տեղեկություններով, Ավինյանն ի լուր բոլորի նշել է, թե իր կասկածներն ու ստացած տեղեկությունները, կարծես, հաստատվում են: «Ոմանց պարագայում ասածներս ոնց որ տեղ չի հասել»,-ասել է քաղաքապետն ու հավելել, որ, ամենայն հավանականությամբ, կլինեն ձերբակալություններ, չնայած անուններ չի տվել: Եվ ահա, երեկ առավոտյան իրավապահները մտել են քաղաքապետարան ու ձերբակալել նշյալ աշխատակիցներին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Նոան» մեկնել է Շոտլանդիա (ֆոտո) Արցախում պայթյունի հետ առնչվող ողջ եղելությունը պատերազմական գործողությունների հետ ուղիղ առնչություն ուներ․ Աբրահամյան Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվները տնօրինելու իրավունքը պատկանում է Եվրոպային. Մակրոն Վիճաբանություն՝ Ղեւոնդ Ալիշանի անվան դպրոցում, 13-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց Գեղարքունիքի հրդեհները բնակավայրերին մո՞տ են, ի՞նչ վտանգներ կան Ավարտվել է 7,9 մլն ռուբլին մաքսանենգությամբ տեղափոխելու քրեական վարույթի նախաքննությունը Գերմանիայի առաջին ուղղահայաց լողացող արևային էլեկտրակայանն է շահագործման հանձնվել Բոլորին պետք է պատմել, որ Նիկոլը տիպիկ բռնապետ է. Ավետիք Չալաբյան«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար ռազմավարական երազանքն է. թուրք նախարար Կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնել միանգամայն հնարավո´ր է. Մենուա ՍողոմոնյանԱրցախի «Մենք ենք մեր սարեր» հուշարձանը վшնդալիզմի է ենթարկվել Հրդեհ Արշակունյաց պողոտայում․ մանրամասներ Ամիօ բանկը թողարկել է 2025 թվականի պարտատոմսերի երրորդ տրանշըՀայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին Եկեղեցու դեմ Փաշինյանի արշավը մտնում է վճռական փուլ Ո՞ր լույսերն են թրենդային 2026 թվականին«ԶՊՄԿ» - ի կայուն զարգացման հաշվետվությունն անցել է երրորդ կողմի անկախ հավաստիացումՊոպուլիզմ՝ երկրի մարտունակության հաշվին «Հայաքվեի» «Կենտրոն» գրասենյակը հրավիրում է մասնակցելու «Երիտասարդ բանավիճողների ակումբ»-ինՄեր կենսաթոշակառուների համար շուտով գների նոր բարձրացում է լինելու. Հրայր Կամենդատյան«Սպառողների հաշվիչների ցուցմունքները» հասանելի են․ Մեսրոպ Մեսրոպյանը սխալ տեղեկություն է հաղորդել Վտանգավոր մանրէ «NAN» մանկական կաթնախառնուրդումՎարչապետի կողմից որեւէ անձի որևէ գործողություն «փողերի լվացում» որակելը իրավապահներին ուղղված հրահանգավորում է. Մելոյան Նրա օրինակը արժեքավոր է. Ռուսաստանի վաստակավոր շինարար Աբրահամ Հովեյանը՝ Նիկիտա Սիմոնյանի մահվան մասին Մինչև երեկո գազ չի լինելու «Միասին» շարժումը ողջունում է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրըԴարավոր ավանդույթներ՝ միայն ներքին սպառման համար. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Տեղի է ունեցել Հաղթանակի կամրջի պաշտոնական բացումը. «Փաստ»Ճշմարիտ փրկությունը, ճշմարիտ մարդը, ճշմարիտ հայրենիքը սկսվում են ներսից. «Փաստ»Ո՞րն է գաղտնիքը․ Փաշինյանը կբարձրացնի հոսանքի գինը ընտրություններից հետո, Սամվելը՝ ՈՉ Էրդողան. Թրամփի խաղաղության ծրագիրը կաշխատի, բայց կա մի պայմանՓաշինյանը մարդկանց վարկաբեկելու լավ մասնագետ է, բայց դրույթների մեջ չի խորանում, սա նրա թույլ կողմն է. Նարեկ Կարապետյան Հարյուրավոր կամավորներ բարձրացել են Հատիսի գագաթ՝ մասնակցելու Հիսուսի արձանի շինարարությանը Իրավական ահաբեկչություն. ինչո՞ւ են խլում էլեկտրական ցանցերը. «Փաստ»IDBank-ը՝ թվային բանկինգի ու նորարարության առաջամարտիկ ՀայաստանումՄայրը սպանել է երեք օրական երեխային՝ նրան նետելով ջուրը«Հումանիտար օգնություն»՝ Ալիևից Փաշինյանին Կատարակտը թոշակառուների հիվանդությունն է. Հրայր Կամենդատյան7 տարի ասեղը մնացել է փորի մեջ, բժիշկներն օտար մարմին են մոռացել կնոջ մարմնում․ (լուսանկարներ)Տարածաշրջանի «թվային զավթման» ամերիկյան ծրագրերը. «Փաստ»Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, Հայկիս լավ կնայես. չհասկացա, որ դրանք հրաժեշտի խոսքեր են». կապավոր Հրաչյա Արզումանյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում. «Փաստ»Ամիօ բանկը՝ CTF կիբեռմրցույթի Platinum հովանավոր Ուժը չպետք է լինի իրավունքի աղբյուր․ «ՀայաՔվե հիմնասյուներ»Մախաչևը խոսել է Ծառուկյանի՝ Հուքերի նկատմամբ տարած հաղթանակի մասին Ի՞նչ քար պետք է կրեք ձեր դրամապանակում. ձեր թալիսմանը ըստ ծննդյան ամսաթվիԱրցախի էջը երբեք փակված չպետք է համարենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի տեխնոլոգիական «փորձանոթը». «Փաստ»Գրավե Գրուպը ու Ցե-Կվադրատ Ներդրումային Խումբը հայտարարել են Հայաստանում ԼԻԳԱ Ինշուրանս ապահովագրական ընկերության 100% բաժնետոմսերը ձեռք բերելու մտադրության մասին