Ռոսավիացիան անդրադարձել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին զեկույցին․ մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ակտաուում AZAL ինքնաթիռի կործանման մասին Ղազախստանի տրանսպորտի նախարարության զեկույցում ավիավթարի պատճառների մասին եզրակացություններ չկան, հաղորդել է «Ռոսավիացիան»։
ՌԴ գերատեսչությունը հայտարարել է
▪️ Օդանավն ունի արտաքին ազդեցության հետևանքով առաջացած վնաս.
▪️Զեկույցում չի արտացոլվում, որ ղազախական կողմը օտարերկրյա օբյեկտներ է հայտնաբերել։ Ռուսաստանի Դաշնությանը դեռևս չի փոխանցվել այդ տարրերը փորձաքննության;
▪️ Անձնակազմն ինքնուրույն է ընտրել այլընտրանքային վայրէջքի օդանավակայան՝ ընտրելով Ակտաուն;
▪️ Անձնակազմը չի օգտվել ռուս դիսպետչերների կողմից առաջարկված, Մախաչկալայի և Միներալնիե Վոդիի այլընտրանքային օդանավակայաններից՝ չնայած ինքնաթիռն ընդունելու նրանց տեխնիկական պատրաստակամությանը;
▪️ Օդանավին հարվածող թռչունների և թթվածնի բաքի պայթելու մասին հաղորդումը ստացվել է ինքնաթիռի օդաչուներից;
▪️ Հանձնաժողովի աշխատանքները կշարունակվեն, իսկ կատարվածի վերաբերյալ եզրակացությունները կներկայացվեն վերջնական զեկույցում։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































