Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե օրենքը միակողմանի է, ապա այն արդեն օրենք չէ, այլ առավելագույնը՝ բռնատիրական ռեժիմի «կապրիզ». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած շաբաթավերջին ահազանող գրառման համար իշխանությունների կողմից ձերբակալվեց, ապա հանիրավի մեղադրվեց 70-ամյա գիտնական, արցախցի Ղարիբ Բաբայանը: Ավելին, փաշինյանական իշխանությունը որոշեց նրան կալանքի տանել: Իսկ երբ այդ մասին հայտնի դարձավ, չնայած ուշ ժամին ու ցուրտ եղանակին, հարյուրավոր մարդիկ, հիմնականում՝ ինքնաբուխ, հավաքվեցին Աջափնյակի դատարանի մատույցներում: Ի վերջո, դատարանը, ինչպես հայտարարում են ընդդիմադիր գործիչները, հանրային ճնշման ներքո, որոշեց չկալանավորել Ղարիբ Բաբայանին, բայց նրա նկատմամբ որոշակի սահմանափակումներ կիրառեց: Տարօրինակ է, որ ընդհանրապես քրեական վարույթը չչեղարկվեց, որովհետև այս պատմության մեջ ինչ ասես կա, բացի քրեական բաղադրիչից: Եթե կատարվածը դիտարկենք զուտ իրավական տեսանկյունից, չոր փաստերով, ապա այստեղ ընդհանրապես «գործ» կամ քրեական հետապնդման առարկա չկա:

Ի՞նչ է եղել. Իրանի մի խումբ քաղաքացիներ Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգել են «Ղարաբաղ»: Այդ խայտառակ ու ազգային արժանապատվություն նսեմացնող եղելությունը տեսել և տեսաձայնագրմամբ արձանագրել է մի քաղաքացի: Ղարիբ Բաբայանն այդ տեսագրությունը զետեղել է իրեն պատկանող օգտահաշվային էջում, բացի այդ արել է գրառում՝ ռուսերենով:

Հատկանշական է, որ անգամ դպրոցական մակարդակի ռուսերենի իմացությունը բավարար էր՝ հասկանալու համար, որ Բաբայանի գրառման մեջ բացակայում է ատելության, թշնամանքի կամ իրեն մեղսագրվող այլ «ոճրագործությունների» որևէ տարր անգամ: Այն էլ նկատենք, որ գրառման 99 տոկոսը հարցերով է: Այսինքն, մարդը հարցադրումներ է արել, օրինակ՝ «ո՞ւր է փառապանծ ոստիկանությունը», «այս ի՞նչ է կատարվում» ու այդպես շարունակ:

Իսկ ի՞նչ է կատարվում: Նախ՝ ԱԱԾ-ն հետապնդում է սկսում 70-ամյա գիտնականի՝ գրառման հեղինակի նկատմամբ, նրան մեղսագրվում է ոչ ավել, ոչ պակաս՝ «անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով» (ԱԱԾ հաղորդագրության ձևակերպումն է): Այսինքն, ըստ փաշինյանական իշխանության այս կառույցի՝ Ղարիբ Բաբայանը հենց միայն նրանով, որ խայտառակ եղելությունն արձանագրել է կամ դրա մասին ահազանգել, արդեն... «ատելություն է սերմանել»:

Անհեթեթության «շքերթը» շարունակում է արդեն Քննչական կոմիտեն: Այս մի իշխանական կառույցն էլ Բաբայանին վերագրում է կամ ավելի ճիշտ՝ նրան մեղադրում է «...քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք»:

Իհարկե, մեծն Կաֆկան բարձր կգնահատեր ԱԱԾ-ի ու ՔԿ-ի ակնարկյալ ստեղծագործությունները, բայց մենք այնուամենայնիվ, իրավական հանգամանքների մասին ենք խոսում, այլ ոչ թե՝ գրական:

Այս ամենի հետ կապված՝ շատ ավելի էական հարցեր կան, որոնք անհնար է չհնչեցնել:

Ակնհայտ փաստ ու իրողություն է, որ Փաշինյանի ու նրա իշխանության մի շարք կողմնակիցներ, այդ թվում՝ իրենց «բլոգերի» տեղ դրած կամ այդպիսին ներկայացնողներ, ամենաբացահայտ կերպով ատելություն են սերմանում Արցախի, Արցախի հայության հանդեպ, «քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված»՝ հետևողականորեն ատելություն են սերմանում ընդդիմադիր գործիչների, ընդդիմախոսների նկատմամբ: Իշխանության կողմնակիցները բացահայտ ատելություն էին հրահրում, ավելին՝ ստահոդ ու վարկաբեկիչ տեղեկություններ էին տարածում Հայ առաքելական եկեղեցու, ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների, «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու նրա կողմնակիցների հանդեպ: Նկատվել են նաև Ռուսաստանի ու ռուսների հանդեպ անհանդուրժողականության ու ատելության խոսքի դրսևորումներ, է՛լ ավելին՝ այսպես ասած «ռուսամետ կողմնորոշում» ունեցողների հասցեին է նկատվել ատելության հրահրում: Ո՞ր մեկը ասես, եթե նման դրսևորումներն ամենօրյա են ու չդադարող: Այ, հիմա էլ թանկացված ուղեվարձը բոյկոտողների հասցեին են նույն ատելությունը սերմանում ու հրահրում:

Հիմնական հարցն այստեղ այն է, թե նույն իրավապահները վերոնշյալներից քանիսի՞ «հետևից են ընկել», քանիսի՞ն են ձերբակալել, տարել կալանքի ու դատի: Մի նման կիսադեպք կար, այն էլ, ինչպես մամուլում գրվեց, հետապնդվողը բարեհաջող հեռացել էր Հայաստանից: Իսկ, այ, այս իշխանության դեմ հանդես եկող հայ մարդկանց դեպքում պատժիչ մեքենան գործում է դաժանորեն ու անխափան: Հարցը միայն Բաբայանի հետ կապված այս «փուչիկ» գործը չէ: Առաջինն, ինչ աչքի առաջ գալիս է, պրոդյուսեր, ռեժիսոր Արմեն Գրիգորյանի ողբերգական մահն է, եթե չասենք՝ անուղղակի սպանությունը: Քանի որ Արմեն Գրիգորյանը բացահայտ հանդես էր գալիս այս իշխանության դեմ, նրա նկատմամբ «ատելություն հրահրելու» հոդվածով քրեական հետապնդում սկսեցին, վատառողջ մարդուն բանտարկեցին, ազատազրկեցին, և հենց դատարանի դահլիճում Արմեն Գրիգորյանը մահացավ: Այսինքն, Փաշինյանի իշխանությունը մահվան հասցրեց Արմեն Գրիգորյանին: Ի դեպ, որոշ իշխանամետներ անթաքույց ուրախացել էին, որ հայ մարդ է մահացել:

Սա էլ ավելի է սրում հարցը, թե ինչի՞ համար է օրենքն առհասարակ, եթե այն գործում է բացառապես ու միմիայն ընդդիմադիր կամ պարզապես ոչ իշխանական մարդկանց խոսքի կամ արարքների դեպքում, սակայն երբեք չի գործում, երբ նույն օրենքները ոտնահարում են իշխանության ներկայացուցիչներն ու կողմնակիցները: Դա ցանկացած օրենք «լաթի կտոր» կամ «թղթի անպետք կտոր» դարձնելու ամենից արագ ու կարճ ճանապարհն է: Չի կարող օրենքը լինել միակողմանի: Իսկ եթե միակողմանի է, ապա այն արդեն օրենք չէ, այլ, առավելագույնը՝ բռնատիրական ռեժիմի «կապրիզ»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա