ԱՄՆ Պետդեպին մեղադրել են քաղաքական սադրիչության մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հյուսիսային Կորեայի Արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ Պետդեպարտամենտին մեղադրել է քաղաքական սադրիչության մեջ եւ դատապարտել Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունները, որոնցում Հյուսիսային Կորեան որակվել է որպես «մեկուսացված երկիր»։ Համաձայն Հյուսիսային Կորեայի պաշտոնական հաղորդագրության, Փհենյանում կարծում են, որ Ռուբիոյի խոսքերը միտված են վնասելու ինքնիշխան պետության իմիջին։
Հայտարարության մեջ նշվում է, որ Հյուսիսային Կորեան Ռուբիոյի խոսքերը համարում է թշնամական արտահայտություններ, իսկ նրա գործողությունները որպես սադրանք, որոնք խախտում են այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու միջազգային իրավական նորմը։ Հիշեցնենք, որ հունվարի 30-ին, Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, The Megyn Kelly Show-ի եթերում, խոսելով Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական մարտահրավերների մասին, հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան եւ Իրանը հանդիսանում են «մեկուսացված երկրներ»։




















































